Բնակարանային Ֆինանսավորում III-V փուլեր

«Բնակարանային ֆինանսավորում 3-րդ փուլ» ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին՝ նպատակ ունենալով խթանել հանրապետությունում անշարժ գույքի ձեռք բերման, կառուցապատման և վերանորոգման համար վարկերի տրամադրումը։ Ծրագրի շրջանակներում տրամադրվել է 1632 վարկ, որից

  • 16-ը՝ անհատական բնակելի տների կառուցման,
  • 473-ը՝ անհատական բնակելի տների կամ բնակարանների վերանորոգման,
  • 1143-ը՝ անհատական բնակելի տների կամ բնակարանների ձեռք բերման նպատակով։

«Բնակարանային ֆինանսավորում 4-րդ փուլ» ծրագիրը մեկնարկել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով խթանել մարզային բնակավայրերում բնակարանային ֆինանսավորումն ու էներգաարդյունավետ բնակարանային վարկերի տրամադրումը։ Ծրագրի շրջանակներում տրամադրվել է 1,271 վարկ, որից

  • 906-ը՝ ՀՀ մարզերում,
  • 54-ը՝ էներգաարդյունավետ վարկեր։։

 

«Բնակարանային ֆինանսավորում 5-րդ փուլ» կամ «Իմ Տանիք» ծրագիրը մեկնարկել է 2021 թվականին՝ նպատակ ունենալով խթանել էներգաարդյունավետ բնակարանային վարկերի շուկան, խրախուսել էներգախնայողությունը և նպաստել ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը Հայաստանում։ Ծրագրի կարևոր բաղադրիչ էր նաև մարզային բնակարանային վարկերի տրամադրումը։

Այս փուլում ընկերությունը մշակեց էներգաարդյունավետության գնահատման գործիք, որը հասանելի էր լայն հանրությանը։ Գործիքը հնարավորություն էր տալիս շահառուներին գնահատել ներդրումների արդյունքում էներգախնայողություն չափը ու ջերմոցային գազերի արտանետումների կրճատման մակարդակը։ Բացի այդ, ծրագրի շրջանակում ներդրվեց բազմաբնակարան շենքերի էներգետիկ աուդիտի պահանջը, որի արդյունքում Հայաստանում մի շարք շենքեր ստացան էներգետիկ անձնագրեր։

Բնակարանային Ֆինանսավորում III-V փուլեր

Բնակարանային Ֆինանսավորում III-V փուլեր

Ընկերության և գերմանական KfW բանկի համագործակցությունը մեկնարկել է 2013 թվականին՝ «Բնակարանային ֆինանսավորում 3-րդ փուլ» ծրագրով։ Հետագայում այս ծրագրին հաջորդեցին «Բնակարանային ֆինանսավորում 4-րդ փուլ» և «Բնակարանային ֆինանսավորում 5-րդ փուլ» ծրագրերը։ Համագործակցության շրջանակում ԱՀԸ գործընկերների միջոցով տրամադրվել է մոտ 3,549 վարկ։

Ծրագրի ընթացքում տրամադրվել է 646 վարկ, որոնցից՝

  • 341-ը՝ ՀՀ մարզերում,
  • 156-ը՝ էներգաարդյունավետ։

«Իմ Տանիք» ծրագրի իրականացման արդյունքում արձանագրված խնայողության ցուցանիշներ՝

  • Ենթանախագծերի իրականացման արդյունքում էներգախնայողություն՝ 1.48 Մգվժ/տարի,
  • Նախագծերի իրականացման արդյունքում էներգախնայողություն՝ 16.4 Մգվժ/տարի,
  • Ենթանախագծերի իրականացման արդյունքում ջերմոցային գազերի արտանետումների կրճատում՝ 387.51 տոննա/տարի,
  • Նախագծերի իրականացման արդյունքում ջերմոցային գազերի արտանետումների կրճատում՝ 4,308.7 տոննա/տարի։

Ծրագիրն ավարտվել է 2022 թվականին։