Սպառողի իրավունքներ
Հարգելի հաճախորդ
Հայտնում ենք Ձեզ, որ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն, հանդիսանալով վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն, չի սպասարկում անմիջականորեն սպառողներին։
Տեղեկացնում ենք, որ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի գործընկեր ֆինանսական կազմակերպությունների հետ հարաբերություններում Ձեր իրավունքները կարող եք պաշտպանել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ դիմելու միջոցով։
Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Գրասենյակ
Գլխավոր հաշտարար և գրասենյակի կառավարիչ` Վազգեն Մնացականյան
Հասցե` ք. Երևան, Մովսես Խորենացի փողոց 15,
Էլիտ Պլազա բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
Հեռ.` (374 60) 70 11 11
Ֆաքս`(374 10) 58 24 21
Էլ. հասցե` [email protected]
Կայք` www.fsm.am
Հայտնում ենք Ձեզ, որ ցանկացած անձ իրավունք ունի ստանալու «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ վերաբերյալ «Վարկային կազմակերպություների մասին» ՀՀ օրենքի 141 հոդվածի 3-րդ մասով (օրենքը կարող եք գտնել կայքի «Կարգավորումներ» բաժնում) սահմանված հետևյալ տեղեկատվությունը`
- «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ կանոնադրության պատճեն,
- «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ պետական գրանցման վկայականի պատճեն,
- «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ ֆինանսական հաշվետվությունների (առնվազն վերջին տարեկան) և հաշվետվությունների վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճենները:
Վերը նշված տեղեկությունները «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն տրամադրում է անձի գրավոր դիմումը ստանալու օրվանից հնգօրյա ժամկետում: Տեղեկությունների ստացման վերաբերյալ դիմումը կարող է ուղղվել «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ գործադիր տնօրենին հետևյալ եղանակներով`
- Էլեկտրոնային` [email protected] հասցեով,
- փոստով` Հանրապետության 22-7/1, 0010, ք․ Երևան հասցեով,
- հանձնվել «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ գրասենյակ` Հանրապետության 22-7/1, 0010, ք․ Երևան հասցեով։
Վերը նշված տեղեկատվությունը տրամադրվում է այն պահանջող անձին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ գրասենյակում` անվճար:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել
Հեռ.` (374 10) 56 07 41