Կանոնադրություն
Կանոնադրություն
Ազգային Հիփոթեքային Ընկերություն ՎՎԿ ՓԲԸ-ի հիմնադիր փաստաթուղթն է հանդիսանում Ընկերության Կանոնադրությունը:
Այն սահմանում է Ընկերության կառավարումն իրականացվող գործառույթների և կանոնների շրջանակը:
Ազգային Հիփոթեքային Ընկերություն ՎՎԿ ՓԲԸ-ի հիմնադիր փաստաթուղթն է հանդիսանում Ընկերության Կանոնադրությունը:
Այն սահմանում է Ընկերության կառավարումն իրականացվող գործառույթների և կանոնների շրջանակը:
Հայաստանի հիփոթեքային շուկան դարձնել առավել իրացվելի, կայուն և հասանելի:
Հիփոթեքային շուկայում ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի վարկերը հասանելի լինեն բոլոր այն ընտանիքների համար, ովքեր ունեն միջին և ցածր եկամուտ և հիփոթեքային վարկավորման միջոցով կարող են բարելավել իրենց բնակարանային պայմանները:
Մենք առաջնահերթություն ենք տալիս նաև էներգաարդյունավետ միջոցառումներին, որոնք բարելավում են բնակչության կենսապայմանները և նպաստում են կայուն զարգացման նպատակներին։ Նշված թիրախին հասնելու համար Ընկերությունը ստացել է կանաչ պարտատոմսի հայեցակարգի վերաբերյալ դրական կարծիք Մուդիս միջազգային կազմակերպությունից։
Մենք ակտիվորեն մասնակցում ենք նաև պետական բնակարանային սոցիալական ծրագրերի իրականացմանը։
Համակցել բնարականային վերաֆինանսավորումը և կապիտալի շուկանները ֆինանսական գործիքների միջոցով, ինչը կաջակցի մեր նպատակներին ու առաքելությանը:
Մենք վերաֆինանսավորում ենք հիպոթեքային վարկերը մեծածախ սկզբունքով և չենք վարկավորում անհատներին։ Մենք համագործակցում ենք բանկերի և վարկային կազմակերպությունների հետ՝ տրամադրելով նրանց ցածր տոկոսադրույքով և երկարաժամկետ վարկեր, ինչի շնորհիվ հիփոթեքային վարկերը դառնում են մատչելի բոլոր նրանց համար, ովքեր ունեն բնակարանային ֆինանսավորման կարիք:
Մեր գործունեության ընթացքում վերաֆինանսավորումը իրականացնում ենք ինչպես սեփական միջոցների, այնպես էլ կապիտալի շուկաներից և միջազգային գործընկերներից ներգրավված ֆինանսավորման հաշվին։
Ազգային Հիփոթեքային Ընկերություն ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից, գրանցվել՝ 16.06.2009թ-ին ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի թիվ 182Ա որոշմամբ։
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 19.10.2011թ թիվ 1/1167Ա որոշմամբ Ընկերությունը վերանվանվել է Ազգային Հիփոթեքային Ընկերություն վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության։
Ազգային Հիփոթեքային Ընկերություն ՎՎԿ ՓԲԸ-ի միակ հիմնադիրն է հանդիսանում ՀՀ Կենտրոնական բանկը՝ (2009թ. հունիսի 3-ի թիվ 1/705 Ա որոշում):
Ընկերության կանոնադրական կապիտալը բաժանված է 2,924,444 (երկու միլիոն ինը հարյուր քսանչորս հազար չորս հարյուր քառասունչորս) հաuարակ (uովորական) բաժնետոմսերի, յուրաքանչյուրը՝ 17, 070 (տասնյոթ հազար յոթանասուն) ՀՀ դրամ անվանական արժեքով:
Մեր կորպորատիվ ոճը արտացոլում է Ընկերության ինքնությունն ու արժեքները։ Այն ներառում է տարբերանշանը (լոգոն) և կորպորատիվ գույների հստակ համադրությունը։
Տարբերանշանի խորհրդանիշները
Տարբերանշանի հիմքում ընկած են սյունն ու բանալին։ Բանալին ձևավորվել է սյան ուղղահայաց երրորդ գծի և վերին էլիպսի միավորման արդյունքում։
Գունային լուծում
Մեր հիմնական գույնը՝ գինեգույնը (բորդոն), ընտրվել է որպես կայունության, վստահության և ամուր բիզնես իմիջի խորհրդանիշ։
Ընկերության աշխատակիցների էթիկայի կանոնների (այսուհետ՝ Կանոններ) նպատակը Ընկերության աշխատակիցների մասնագիտական էթիկայի և վարվելակարգի (էթիկետի) կանոնների սահմանումն է, որոնց պահպանումը Ընկերության բոլոր աշխատակիցների կողմից պարտադիր է:
Կանոնների նպատակն է՝
Ընկերությունն առաջին անգամ Moody's գործակալությունից վարկանիշ ստացել է 2024 թվականին՝ Ba3, որը համապատասխանում է Հայաստանի սուվերեն վարկանիշին։