Գաղտնիության քաղաքականություն

Հայտարարություն nmc.am կայքի տվյալների պաշտպանության քաղաքականության վերաբերյալ

Մենք բարձր ենք գնահատում ձեր հետաքրքրությունը մեր ծառայությունների նկատմամբ և ցանկանում ենք, որ տեղեկացված լինեք, թե ինչպես են օգտագործվում ձեր անձնական տվյալները, երբ այցելում եք այս կայքը։ Մենք ամենայն պատասխանատվությամբ ենք մոտենում տվյալների պաշտպանության հարցին և նպատակ ունենք ապահովելու թափանցիկություն այն հարցում, թե ինչպես ենք մենք հավաքում, օգտագործում և մշակում ձեր անձնական տվյալները։

Կայքի միջոցով տվյալների մշակման նպատակը

Մեր կայքը կարելի է օգտագործել առանց անձնական տվյալների տրամադրման։ Արդեն իսկ տրամադրված կամ կամավոր տրամադրած անձնական տվյալները (օրինակ՝ անուն, էլ. հասցե, հեռախոսահամար և այլն) կմշակվեն համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և տվյալ ոլորտը կարգավորող ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի։ Ձեր տվյալները չեն փոխանցվի երրորդ անձանց առանց ձեր հստակ համաձայնության։ Հաշվի առնելով, որ կայքը հիմնականում ունի տեղեկատվական բնույթ, որտեղ ներկայացված են մեր կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, վարկային հաշվիչներ, ինչպես նաև ընկերության գործունեությունը բնութագրող ամփոփ ֆինանսական և այլ տեղեկատվություն, կայքից օգտվելու համար անձնական տվյալներ տրամադրելը պարտադիր չէ։ Հետադարձ կապի նպատակով մենք կարող ենք հավաքել և մշակել ձեր կողմից կամավոր տրամադրած անձնական տվյալները համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և տվյալ ոլորտը կարգավորող ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի։

Իրավական հիմքեր տվյալների մշակման

Մենք մշակել ենք անձնական տվյալներ՝ հետևյալ իրավական հիմքերով․

  • Ձեր համաձայնությունը՝ երբ դուք կամավոր տրամադրում եք մեզ անձնական տվյալներ, օրինակ՝ երբ մեզ հետ կապ եք հաստատում էլ. փոստով կամ կայքում մուտքագրում եք ձևանմուշներ։
  • Իրավական պարտավորություններ՝ մենք կարող ենք մշակել անձնական տվյալներ՝ համապատասխանելու մեր իրավական պարտավորություններին՝ կիրառելի օրենքների ներքո, այդ թվում՝ ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերին համապատասխան։
  • Օրինական շահ՝ մենք կարող ենք մշակել անձնական տվյալներ՝ մեր օրինական շահերը պաշտպանելու համար, ինչպիսիք են, օրինակ՝ կայքի անվտանգության ապահովումը, դրա ֆունկցիոնալության պահպանումը և արդյունավետ հաղորդակցություն տրամադրելը։

Այս տվյալների մշակումը ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին և ոլորտը կարգավորող միջազգային պայմանագրերին, որոնց կողմ է Հայաստանը։

Ինքնաբերաբար հավաքվող տվյալներ և լոգ ֆայլեր

Երբ դուք այցելում եք մեր կայքը, մեր համակարգը ավտոմատ կերպով հավաքում է տեխնիկական տվյալներ, որոնք ներառում են․

  • Դիտարկիչի տեսակ և տարբերակ
  • Օպերացիոն համակարգ
  • Ինտերնետ ծառայությունների մատուցող
  • IP հասցե
  • Այցի ամսաթիվ և ժամանակ
  • Նշված կայքեր, որոնցից այցելել եք մեր կայք
  • Դիտարկման և ելքի էջեր
  • Այլ ոչ անձնական տեխնիկական տեղեկություններ

Այս տվյալները պահվում են լոգ ֆայլերում և օգտագործվում միայն կայքի անվտանգության, կատարողականության և ֆունկցիոնալության ապահովման նպատակով։ Դրանք կապված չեն անձին անհատականացնող տվյալների հետ և չեն օգտագործվում մարքեթինգային նպատակներով։

Տվյալների պահպանման ժամկետ

Տվյալները ոչնչացվում են այն ժամանակ, երբ դրանք այլևս անհրաժեշտ չեն մշակելու նպատակներին հասնելու համար: Ինչ վերաբերում է այն տվյալներին, որոնք գրանցվել են կայքին հասանելիություն տրամադրելու նպատակով, ապա դրանց անհրաժեշտությունը վերանում է համապատասխան սեսիայի ավարտից հետո:

Լոգ ֆայլերում գրանցված տվյալների անհրաժեշտությունը վերանում է գրանցումից առավելագույնը տասնչորս օր հետո: Սակայն որոշ դեպքերում տվյալները կարող են մնալ գրանցված ավելի երկար ժամանակով: Այդ դեպքում, հաճախորդի նույնականացումը բացառելու նպատակով, վերջինիս IP հասցեները կամ դրանց հայտնաբերման հետագիծը ոչնչացվում կամ անանունացվում են:

Cookies (խառնուրդներ)

Մեր կայքը չի կարող աշխատել առանց cookies ֆայլեր, որոնք անհրաժեշտ են կայքի ֆունկցիոնալության և օգտագործողի դրական փորձառության ապահովման համար։ Այս cookies ֆայլերը չեն հավաքում անձնական տվյալներ մարքեթինգային նպատակներով, և ոչ մի տվյալ չի փոխանցվում երրորդ անձանց առանց ձեր համաձայնության։

Տվյալների անվտանգության միջոցներ

Մենք իրականացնում ենք համապատասխան տեխնիկական և կազմակերպական միջոցառումներ՝ ձեր տվյալները պաշտպանելու համար, այդ թվում՝

  • HTTPS (TLS/SSL) կիրառմամբ տվյալների կոդավորում
  • Մուտքի սահմանափակումներ
  • Պարբերական համակարգի թարմացումներ և անվտանգության մոնիթորինգ
Էլ. փոստով հաղորդակցություն

Եթե դուք մեզ հետ կապ հաստատեք էլ. փոստով, մենք պահպանում ենք տրամադրված անձնական տվյալները՝ ձեր հարցմանը պատասխանելու նպատակով։ Այս տվյալները չեն փոխանցվում երրորդ անձանց և ջնջվում են այն ժամանակ, երբ հարցը լուծվում է։

Դուք կարող եք ցանկացած ժամանակ հետ կանչել ձեր համաձայնությունը կամ բողոքարկել ձեր տվյալների պահպանումը՝ ուղարկելով մեզ էլ. նամակ [email protected] հասցեին։ Այդ դեպքում մենք այլևս չենք կարող շարունակել հաղորդակցությունը և կջնջենք ձեր տվյալները։

Ձեր իրավունքները

Մենք հանձն ենք առնում մշակել ձեր անձնական տվյալները թափանցիկ և կիրառելի իրավական նորմերին համապատասխան։ Դուք կարող եք կապվել մեզ հետ՝ եթե ունեք հարցեր կամ մտահոգություններ այն մասին, թե ինչպես են մշակվում ձեր անձնական տվյալները։

Քաղաքականության փոփոխությունները

Մենք իրավունք ունենք փոփոխելու տվյալների սույն քաղաքականությունը վերջին իրավական զարգացումներին դրա համապատասխանությունը ապահովելու կամ մեր կողմից մատուցվող ծառայությունների փոփոխությունները արտացոլելու նպատակով, օրինակ այն դեպքում, երբ ցանկանում ենք ներկայացնել նոր ծառայություն: Կայքում տեղադրված է տվյալների քաղաքականության վերջին տարբերակը:

Վերջին թարմացումը՝ 10/04/2025