Հայտարարություններ

Գնային առաջարկների ներկայացման հարցում՝ HPE ProLiant ML350 Gen10 սերվերի ձեռքբերման նպատակով

Գնային առաջարկների ներկայացման հարցում՝ համակարգչային տեխնիկայի ձեռքբերման նպատակով

Դիմումների ընդունման սկիզբ՝ 04/02/2019

Դիմումների ընդունման ավարտ՝ 15/02/2019

Հարգելի Հայտատու,

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն (իրավաբանական հասցե` ՀՀ, Երևան, Հանրապետության 22-7/1), գնային առաջարկների ներկայացման հարցման միջոցով հրավիրում է իրավաբանական անձանց (այսուհետ` Հայտատուներին) ներկայացնելու գնային առաջարկներ համակարգչային տեխնիկայի ձեռքբերման համար: Գնման ենթակա համակարգչային տեխնիկայի նկարագիրը ներկայացված է ստորև.

HPE ProLiant ML350 Gen10

Processor: 2x Intel® Xeon® Silver 4116 (12 core, 2.1 GHz, 16,5 MB, 85W),

RAM: 64 GB (4x 16 GB) 1Rx8 PC4-2666V-R Smart Kit,

Storage: 8xHPE 300 GB SAS, 10K , SFF SC DS HDD,

Storage controller: 1 HPE Smart Array P408i-a SR Gen10 Controller,

Network controller:  HPE Ethernet 1Gb 4-port 369i Adapter,

Power supply: 2x HPE 500W FS Platinum Hot Plug LH Power Supply

Գնային առաջարկը կարող են ներկայացվել միայն մեկ լոտով, միանգամից: Առաջարկը պետք է ներառի նամակ (համաձայն Ձև N 2-ի), Հայտատուի կողմից լրացվող հարցաշար, ինչպես նաև գին, առաքման ժամկետ և երաշխիքային ժամկետ, որոնք կհանդիսանան հաղթողի ընտրության հիմնական պայմաններ: Ներկայացվող առաջարկը պետք է վավեր լինի ներկայացման պահից առնվազն 2 շաբաթվա ընթացքում:

Գնային առաջարկների ներկայացման հարցման ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ Գնային առաջարկների ներկայացման հարցման կարգում (Հավելված 1), հրապարակված “Ազգային Հիփոթեքային Ընկերություն” ՎՎԿ ՓԲԸ ինտերնետային WEB կայքում (www.nmc.am)

Գնային առաջարկների ներկայացման հարցումը մրցույթ չէ: Այն հանդիսանում է շուկայում առկա համապատասխան գնային առաջարկների հավաքագրման գործընթաց, որի արդյունքում առաջարկներից լավագույնը կարող է ընդունվել: Գնառաջարկների ներկայացման հարցման գործընթացը չի կարգավորվում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 463-465, 1043-1044 հոդվածներով և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով:

Գնային առաջարկները փակ ծրարով պետք է առաքվեն ոչ ուշ, քան 2019թ. փետրվարի 15-ը, ժամը 18.00 (Երևանի ժամանակով), «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ հասցեով.

ՀՀ, Երևան, Հանրապետության 22-7/1, 3 հարկ

Հեռ. +374 10 560974

Էլ. փոստ. [email protected]

Կոնտակտային անձ ընթացակարգային հարցերով` Մայրանուշ Գրիգորյան, համակարգչային տեխնիկայի հարցերով` Հմայակ Պետրոսյան: