Հաղորդագրություններ և հայտարարություններ

Հայտարարություն «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի երրորդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման վերաբերյալ

2012թ. սեպտեմբերի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ համակարգով, ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով տեղի կունենա «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի երրորդ թողարկման (100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, վեց ամիս մարման ժամկետով, 5,000 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմսեր) պարտատոմսերի տեղաբաշխումը:

Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարներն Ընկերությունն ուղղելու է իր գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից քաղաքացիներին տրամադրված բնակարանային հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը: