Հաղորդագրություններ և հայտարարություններ
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի հինգերորդ թողարկման պարտատոմսերի ցուցակման և բորսայական առևտրին թույլատրման վերաբերյալ:
2013թ. մայիսի 8-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի հինգերորդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել և թույլատրվել են առևտրի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի ազատ Cbond հարթակում: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն NMCCB5 բորսայական հապավմամբ:
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի հինգերորդ թողարկման (100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, վեց ամիս մարման ժամկետով, 10,000 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմսեր) պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել էր 2013թ. ապրիլի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ում՝ ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման եղանակով: Թողարկված 1,000,000,000.00 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերի նկատմամբ ներկայացված պահանջարկը կազմել էր 1,192,915,825 ՀՀ դրամ:
Արդյունքում պարտատոմսերի տեղաբաշխումից հասույթը կազմել էր 954,559,170.40 ՀՀ դրամ, սահմանային (կտրման) եկամտաբերությունը կազմել էր 9.5006%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը՝ 9.3647%: