Հաղորդագրություններ և հայտարարություններ
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի վեցերորդ թողարկման պարտատոմսերի ցուցակման և բորսայական առևտրին թույլատրման վերաբերյալ:
2013թ. օգոստոսի 16-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի վեցերորդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել և թույլատրվել են առևտրի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի ազատ Cbond հարթակում: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն NMCCB6 բորսայական հապավմամբ:
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի վեցերորդ թողարկման (100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, վեց ամիս մարման ժամկետով, 10,000 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմսեր) պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել էր 2013թ. հուլիսի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ում՝ ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման եղանակով: Թողարկված 1,000,000,000.00 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերի նկատմամբ ներկայացված պահանջարկը կազմել էր 816,955,226.38 ՀՀ դրամ:
Արդյունքում պարտատոմսերի տեղաբաշխումից հասույթը կազմել էր 816,955,226.38 ՀՀ դրամ, իսկ միջին կշռված եկամտաբերությունը՝ 9.4635%: