Հաղորդագրություններ և հայտարարություններ

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի ութերորդ թողարկման պարտատոմսերի ցուցակման և բորսայական առևտրին թույլատրման վերաբերյալ:

2013թ. դեկտեմբերի 23-ին«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի ութերորդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել և թույլատրվել են առևտրի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի ազատ Cbond հարթակում: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն NMCCB8 բորսայական հապավմամբ:

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի ութերորդ թողարկման (100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 182 օր ժամկետայնությամբ, 5,000 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմսեր) պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել էր 2013թ. դեկտեմբերի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ում՝ ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման եղանակով: Թողարկված 500,000,000.00 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերի նկատմամբ ներկայացված պահանջարկը կազմել էր 957,444,440 ՀՀ դրամ:

Արդյունքում պարտատոմսերի տեղաբաշխումից հասույթը կազմել էր 479,213,920 ՀՀ դրամ, իսկ միջին կշռված եկամտաբերությունը՝ 8.5797%: