Ձեռքբերում
Ազգային Հիփոթեքային Ընկերությունը սեփական միջոցներով իրականացնում է նաև բազմաբնակարան շենքում բնակարանի ձեռքբերման ստանդարտ վարկերի վերաֆինանսավորում։
Համաձայն Ընկերության «Բնակարանային վարկերի վերաֆինանսավորման կարգի», որը սահմանում է կառուցվող բնակելի անշարժ գույքի ձեռք բերման համար տրամադրվող Կանաչ վարկերի չափանիշները, այն բազմաբնակարան շենքը, որտեղ գտնվում է ձեռք բերվող անշարժ գույքը, պետք է ունենա սույն Ուղեցույցին համապատասխան տրամադրված էներգետիկ անձնագիր։
Ձեռքբերում
Ձեռքբերում
Բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման վարկատեսակի պայմանները ներկայացված են ստորև աղյուսակում։
Շահառուներ
- Վարկառուները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որոնց եկամուտների հիմնական աղբյուրը գտնվում է ՀՀ-ում։
- Վարկառուները չպետք է ունենան գործող ժամկետանց պարտավորություններ։
- Վարկի տրամադրմանը նախորդող տասներկու ամիսների ընթացքում վարկառուների բոլոր պատրավորությունների վճարումների գծով ուշացրած օրերի քանակը չպետք է գերազանցի 30 օրը։
Առավել մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ Բնակարանային վարկերի վերաֆինանսավորման կարգից:
Վարկի գումար
Մինչև 35 մլն ՀՀ դրամ
Վարկի ժամկետ
Առնվազն 10 տարի
Վ/Ե գործակից*
Առավելագույնը 45%
Տարեկան տոկոսադրույք
Սահմանվում է ԱՀԸ գործընկեր բանկի/վարկային կազմակերպության կողմից (միջինում տարեկան 13.02%)
Տոկոսադրույքի տեսակ
Հաստատուն
Վարկի արժույթ
ՀՀ դրամ
Ապահովագրություն
- Գրավադրվող անշարժ գույքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի գումարի չափ
- Վարկառուների՝ դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի գումարի չափ
- Կանխավճարի ապահովագրություն, եթե Վարկ/Գրավ գործակիցը գերազանցում է 70%-ը և առկա չէ լրացուցիչ գույքի գրավ։
Կանխավճար
Առնվազն 30% (առնվազն 10% լրացուցիչ գրավի դեպքում կամ եթե առկա է հիփոթեքային պարտավորության ապահովագրություն Վարկ/Գրավ գործակցի 70%-ը գերազանցող գումարի չափով)**
Գրավ
Ձեռքբերվող անշարժ գույքը (10% կանխավճարի դեպքում լրացուցիչ գրավ, եթե առկա չէ հիփոթեքային պարտավորության ապահովագրություն Վարկ/Գրավ գործակցի 70%-ը գերազանցող գումարի չափով)
Այլ հիմնական պահանջներ
- Ուրբանացումը սահմանափակելու և ապահովելու համար, որ Ընկերության ֆինանսավորմամբ ծրագրերը չաջակցեն հողօգտագործման փոփոխությանը հանգեցնող նոր նախագծերին՝ առաջնային շուկայում (անմիջապես կառուցապատողից ձեռք բերում) իրականացվող նախագծերի դեպքում պետք է ներկայացվեն ապացույցներ առ այն, որ հողատարածքի օգտագործման նպատակը վերջին 12 ամիսների ընթացքում չի փոխվել:
- Առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) ձեռք բերման դեպքում շենքը կամ նախագիծը պետք է ունենա Էներգետիկ անձնագիր։
*Վ/Ե գործակիցը սահմանվում է որպես վարկառուի բոլոր վարկերի ամսական հանրագումարային վճարի չափի և միջին ամսական եկամուտի հարաբերակցություն։
**Կանխավճարի ապահովագրության դեպքում լրացուցիչ անշարժ գույքի գրավ չի պահանջվում։
Այլ վարկային ծրագրեր
Կանաչ կառուցման վարկեր
Վարկատեսակը նախատեսված է Ծրագրի ներքո սահմանված Կանաչ ստանդարտներին բավարարող բնակելի տան կառուցման համար:
Կանաչ ձեռքբերման վարկեր
Վարկատեսակը նախատեսված է Ծրագրի ներքո սահմանված էներգաարդյունավետության (ԷԱ) չափանիշներին բավարարող բնակարանի/բնակելի տան ձեռք բերման համար: