Կառուցում

Ընկերությունը սեփական միջոցներով իրականացնում է բնակելի տան կառուցման ստանդարտ վարկերի վերաֆինանսավորում։

Կառուցում

Կառուցում

Վարկատեսակը նախատեսված է Ընկերության նվազագույն չափանիշներին բավարարող բնակելի տան կառուցման համար:

Բնակելի տան կառուցման վարկի նախահաշիվը պետք է կազմել Ընկերության պահանջներին համապատասխան։ Նախահաշվի կազման գործիքը հասանելի է հետևյալ հղումով։

Շահառուներ

  • Վարկառուները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որոնց եկամուտների հիմնական աղբյուրը գտնվում է ՀՀ-ում։
  • Վարկառուները չպետք է ունենան գործող ժամկետանց պարտավորություններ։
  • Վարկի տրամադրմանը նախորդող տասներկու ամիսների ընթացքում վարկառուների բոլոր պատրավորությունների վճարումների գծով ուշացրած օրերի քանակը չպետք է գերազանցի 30 օրը։

Առավել մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ  Բնակարանային վարկերի վերաֆինանսավորման կարգից:

Վարկի գումար

Մինչև 35 մլն ՀՀ դրամ:

Վարկի ժամկետ

Առնվազն 10 տարի:

Վ/Ե գործակից*

Առավելագույնը 45%:

Տարեկան տոկոսադրույք

Սահմանվում է ԱՀԸ գործընկեր բանկի/վարկային կազմակերպության կողմից։

Տոկոսադրույքի տեսակ

Հաստատուն

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Վարկի մարում

  • Ամսական հավասարաչափ մարում (անուիտետ), կամ
  • Մայր գումարի ամսական հավասարաչափ մարում:

Ապահովագրություն

  • Գրավադրվող անշարժ գույքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի գումարի չափ։
  • Վարկառուների՝ դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի գումարի չափ։

Գրավ

Կառուցապատվող հողը կամ կիսակառույցը։

Այլ հիմնական պահանջներ

Ուրբանացումը սահմանափակելու և ապահովելու համար, որ Ընկերության ֆինանսավորմամբ ծրագրերը չաջակցեն հողօգտագործման փոփոխությանը հանգեցնող նոր նախագծերին՝ պետք է ներկայացվեն ապացույցներ առ այն, որ հողատարածքի օգտագործման նպատակը վերջին 12 ամիսների ընթացքում չի փոխվել:

*Վ/Ե գործակիցը սահմանվում է որպես վարկառուի բոլոր վարկերի ամսական հանրագումարային վճարի չափի և միջին ամսական եկամուտի հարաբերակցություն։

Ընկերությունը սեփական միջոցներով իրականացնում է  բնակելի տան կառուցման հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորում նաև այն դեպքում, եթե վարկի գումարը չի գերազանցում 60 մլն դրամը և/կամ վարկառու(ներ)ի պարտավորությունների ամսական վճարի և ամսական եկամուտի հարաբերությունը (Վ/Ե գործակից) չի գերազանցում 60%-ը։ Այս վարկատեսակի նկատմամբ մյուս պահանջները նույն են, ինչ ստանդարտ վարկերի դեպքում։ Տոկոսադրույքը սահմանվում է Ընկերության գործընկեր բանկի/վարկային կազմակերպության կողմից: