Արցախից տեղահանվածների պետական աջակցության ծրագիր

«Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության» ծրագրի շրջանակներում շահառուների ցանկում ներառված անձանց համար Ընկերությունն առաջարկում է վարկատեսակ բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման, ինչպես նաև բնակելի տան կառուցման համար։

Արցախից տեղահանվածների պետական աջակցության ծրագիր

Արցախից տեղահանվածների պետական աջակցության ծրագիր

Վարկատեսակը նախատեսված է Ծրագրի նվազագույն չափանիշներին բավարարող բնակարանի կամ բնակելի տան ձեռբերման, ինչպես նաև բնակելի տան կառուցման համար: 

Շահառուներ

Կառավարության 2022 թ․ փետրվարի 17-ի N 169-L որոշման 4-րդ հոդվածով սահմանված անձիք:

Վարկի գումար

Առավելագույնը 35 մլն ՀՀ դրամ uտանդարտ ձեռքբերման կամ կառուցման վարկերի դեպքում։

Վարկի ժամկետ

Առնվազն 10 տարի

Վ/Ե գործակից*

Առավելագույնը 45%

Տարեկան տոկոսադրույք

Սահմանվում է գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից: Միջինում կազմում է 10.00%:

Տոկոսադրույքի տեսակ

Հաստատուն

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Վարկի մարում

  • Ամսական հավասարաչափ մարում (անուիտետ), կամ
  • Մայր գումարի ամսական հավասարաչափ մարում:

Ապահովագրություն

  • Գրավադրվող անշարժ գույքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն պետական աջակցության գումարը գերազանցող վարկի գումարի չափ***։
  • Վարկառուների՝ դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն պետական աջակցության գումարը գերազանցող վարկի գումարի չափ***։

Մայր գումարի պետական աջակցության չափ**

Հիփոթեքային վարկի մայր գումարի վճարների համար պետական աջակցության չափը կազմում է**՝

  • Երևանում մինչև 8 մլն ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 113 հազ. ՀՀ դրամ։
  • ՀՀ մարզերում մինչև 10 մլն ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 153 հազ. ՀՀ դրամ։
  • ՀՀ առանձին գյուղական բնակավայրերի ցանկում (տես՝ հավելված 2) ընդգրկված բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում մինչև 12 մլն ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 200 հազ. ՀՀ դրամ։
  • ՀՀ սահմանամերձ բնակավայրում բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում մինչև 14 մլն ՀՀ դրամ բայց ոչ ավելի, քան ամսական 242 հազ. ՀՀ դրամ։
  • ՀՀ սահմանամերձ բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու, ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առաջնային շուկայից բազմաբնակարան բնակելի շենքում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում մինչև 16 մլն ՀՀ դրամ բայց ոչ ավելի, քան ամսական 277 հազ. ՀՀ դրամ։

Տոկոսագումարի պետական աջակցության չափ**

Հիփոթեքային վարկի տոկոսագումարի վճարների համար պետական աջակցության չափը կազմում է**՝

  • Երևանում մինչև 8%։ Հանրագումարային աջակցության չափը մինչև 3.648 մլն ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 63 հազ. ՀՀ դրամ։
  • ՀՀ մարզերում մինչև 10%։ Հանրագումարային աջակցության չափը մինչև 5.850 մլն ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 98 հազ. ՀՀ դրամ։
  • ՀՀ առանձին գյուղական բնակավայրերի ցանկում (տես՝ հավելված 2) ընդգրկված բնակավայրում մինչև 12%։ Հանրագումարային աջակցության չափը մինչև 8.660 մլն ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 140 հազ. ՀՀ դրամ։
  • ՀՀ սահմանամերձ բնակավայրում բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում մինչև 13%։ Հանրագումարային աջակցության չափը մինչև 11․085 մլն ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 177 հազ. ՀՀ դրամ։
  • ՀՀ սահմանամերձ բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու , ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առաջնային շուկայից բազմաբնակարան բնակելի շենքում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում մինչև 13%։ Հանրագումարային աջակցության չափը մինչև 12․668 մլն ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 207 հազ. ՀՀ դրամ։

Կանխավճար

  • Երևան քաղաքում առնվազն 10%,
  • ՀՀ մարզերում առնվազն 2.5%,
  • ՀՀ սահմանամերձ բնակավայրերում առնվազն 1%****:

Գրավ

  • Անշարժ գույքի ձեռքբերման վարկերի դեպքում՝ ձեռքբերվող անշարժ գույքը,
  • Բնակելի տան կառուցման վարկերի դեպքում՝ կառուցապատվող հողը կամ կիսակառույցը:

*Վ/Ե գործակիցը սահմանվում է որպես վարկառուի բոլոր վարկերի ամսական հանրագումարային վճարի չափի և միջին ամսական եկամուտի հարաբերակցություն։

**Ընկերությունն իր միջոցներից չի վճարում և որևէ պարագայում չունի պարտավորություն վճարելու աջակցության գումար։ Դա իրականացվում է բացառապես պետության կողմից։

***Եթե վարկի գումարը չի գերազանցում պետական աջակցության չափը, ապա ապահովագրություն չի պահանջվում։

****Կանխավճարը սահմանվում է 1% նաև այն դեպքերում, եթե շահառուն ունի առնվազն 4 անչափահաս երեխա կամ հավաստագրում ներառված ընտանիքի բոլոր անդամների 65 տարին լրացած է:

Պետական աջակցության Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն ինֆորմացիայի համար կարող եք այցելել հետևյալ հղմամբ։ 

ՀՀ սահմանամերձ բնակավայրերի ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։