«Ջերմ Օջախ» ծրագիր
Ընկերության համագործակցությունը Ֆրանսիայի Զարգացման Գործակալության և Եվրամիության հետ՝ «Ջերմ Օջախ» ծրագրի շրջանակում, մեկնարկել է 2014 թվականին։ Ծրագիրն իրականացվել է երկու փուլով, որի ընթացքում շահառուների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 17,200։
«Ջերմ Օջախ» ծրագիր
«Ջերմ Օջախ» ծրագիր
Ծրագրի նպատակն էր աջակցել մարզային համայնքներում ցածր եկամուտ ունեցող վարկառուներին՝ բնակարանային պայմանների բարելավման և վերանորոգման գործընթացում։ Սկզբնական փուլում էներգաարդյունավետության բաղադրիչը պարտադիր չէր, սակայն հետագայում այն դարձավ ծրագրի կարևոր մասն, ինչը նպաստեց ընտանիքների կոմունալ ծախսերի խնայողությանը և վարկային բեռի թեթևացմանը։
Ծրագրի ազդեցության գնահատում։ Վերանորոգման վարկերում Էներգաարդյունավետ բաղադրիչի կիրառումը միտված էր ապահովելու էներգիայի խնայողություն և նվազեցնելու ջերմոցային գազերի արտանետումները։
- Ծրագրի շրջանակում ստացված էներգիայի խնայողությունների ընդհանուր ծավալը կազմել է 74,685 ՄՎտ/տարի։
- Ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ընդհանուր ծավալը կազմել է 29,060 տոննա/տարի։
Ծրագրի կարևոր բաղադրիչներից էր նրա առանձին կայքը և էներգաարդյունավետության գնահատման գործիքը, որը հնարավորություն էր տալիս հաշվարկել սպասվող էներգախնայողությունն ու ջերմոցային գազերի արտանետումների նվազեցումը։ Յուրաքանչյուր վարկային դիմումի համար պարտադիր էր վերանորոգման աշխատանքների նախահաշվի լրացումը՝ գործիքի միջոցով։
ԵՄ աջակցությունը։ Նվազագույն էներգաարդյունավետ բաղադրիչով օժտված վարկերը արժանացել են դրամաշնորհների, որը տրամադրվել է ԵՄ կողմից։ Ծրագրի շրջանակում շուրջ 7,400 շահառու ստացել է դրամաշնորհ՝ վարկի գումարի 5-15 տոկոսի չափով, ինչը ուղղվել է վարկի մայր գումարի նվազեցմանը։
Ծրագրի երկրորդ փուլն ավարտվել է 2024 թվականին, և ներկայումս «Ջերմ Օջախ» էներգաարդյունավետ վերանորոգման վարկերը ֆինանսավորվում են Կանաչ պարտատոմսի ծրագրի շրջանակում։
Այլ վարկային ծրագրեր
Բնակարանային ֆինանսավորում ծրագիր
Ընկերության և գերմանական KfW բանկի համագործակցությունը մեկնարկել է 2013 թվականին՝...
ՍԾԱԶԲ հետ համագործակցության ծրագիր
Համագործակցությունը Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկի (ՍԾԱԶԲ) հետ մեկնարկել է...