Հայտարարություն
Գնային առաջարկների հարցում գրասենյակային կահույքի ձեռքբերման համար
Դիմումների ընդունման սկիզբ՝ 06/05/2026
Դիմումների ընդունման ավարտ՝ 29/05/2026
Հարգելի Հայտատու,
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն (իրավաբանական հասցե ՀՀ, Երևան, Հանրապետության 22-7/1), գնային առաջարկների ներկայացման հարցման միջոցով հրավիրում է իրավաբանական անձանց (այսուհետ Հայտատուներին) ներկայացնելու գնային առաջարկներ աղյուսակ 1-ով ամրագրված գրասենյակային կահույքի ձեռքբերման համար:
Ընդհանուր տեխնիկական պահանջներ (կիրառելի են բոլոր ապրանքների համար)
- Նյութեր և եզրաշերտավորում․ Բոլոր փայտե/լամինատե մակերեսները պետք է պատրաստված լինեն նվազագույնը 18 մմ հաստությամբ բարձրորակ ԼԴՍՊ-ից կամ ՄԴՖ-ից: Աշխատանքային և հանդիպումների սեղանների մակերեսների հաստությունը պետք է լինի առնվազն 25 մմ: Բոլոր տեսանելի եզրերը պետք է պատված լինեն նվազագույնը 2 մմ հաստությամբ հարվածադիմացկուն ABS եզրաշերտով (ոչ թղթային):
- Ֆուրնիտուրա (Մեխանիզմներ)․ Պահարանների, տումբաների բոլոր դռներն ու դարակները պետք է համալրված լինեն բարձրորակ, չժանգոտվող պողպատից պատրաստված մեխանիզմներով, իսկ խոհանոցային կահույքինը նաև դանդաղ և անաղմուկ փակվող մեխանիզմներով (soft-close):
- Գույներ և դիզայն․ Նշված գույները՝ «բնական փայտի գույն (բաց), ոչ փայլուն» և մյուսները, կողմնորոշիչ են։ Մատակարարը ընտրվելու պարագայում պետք է ներկայացնի նյութերի և կտորների կատալոգ՝ պատվիրատուի կողմից վերջնական ընտրության համար։
- Չափսեր․ Աղյուսակում նշված բոլոր արտաքին չափսերի համար ընդունելի է մինչև ±5 սմ շեղում, եթե այն չի խաթարում կահույքի ֆունկցիոնալությունը:
Լրացուցիչ պայմաններ.
- Գնային առաջարկը կարող է ներկայացվել մի քանի լոտերով, յուրաքանչյուր լոտով առկա առաջարկվող ողջ ապրանքացանկի համար:
- Ապրանքն անհրաժեշտ է մատակարարել մինչև 14.08.2026թ։ Պահարանների դեպքում վերջնական չափագրումը կատարելուց հետո երկու ամսվա ընթացքում։
- Առաջարկի մեջ նշել երաշխիքի պայմանները:
- Գինը պետք է ներառի բոլոր հարկերը, փոխադրման և տեղադրման ծախսերը։ Հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 16/12, Տերմինալ 5 բիզնես կենտրոն, 11-րդ հարկ (առկա է բեռնատար վերելակ)։
- Առաջարկը պետք է ներառի նամակ, Հայտատուի կողմից լրացվող հարցաշար, ինչպես նաև գին, առաքման ժամկետ և երաշխիքային ժամկետ, որոնք կհանդիսանան հաղթողի ընտրության հիմնական պայմաններ՝ համաձայն Ձև N 2-ի:
- Առաջարկն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 29/05/2026 18։00:
- Ներկայացվող առաջարկը պետք է վավեր լինի վերջնաժամկետից հետո առնվազն 2 շաբաթվա ընթացքում:
- Գնային առաջարկների արդյունքները կամփոփվեն մինչև 15/06/2026։
Գնային առաջարկների ներկայացման հարցման ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ Գնային առաջարկների ներկայացման հարցման կարգում (Հավելված 1):
Գնային առաջարկների ներկայացման հարցումը մրցույթ չէ: Այն հանդիսանում է շուկայում առկա համապատասխան գնային առաջարկների հավաքագրման գործընթաց, որի արդյունքում առաջարկներից լավագույնը կարող է ընդունվել: Գնառաջարկների ներկայացման հարցման գործընթացը չի կարգավորվում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 463-465, 1043-1044 հոդվածներով և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով:
Կապի միջոցներ`
Հեռ.՝ +374 10 560974, +374 10 560741.
էլ. հասցե` [email protected].