Հայտարարություն

Գնային առաջարկների ներկայացման հարցում www.nmc.am ինտերնետային կայքի բարելավման և ընթացիկ սպասարկման համար

 

Գնային առաջարկների ներկայացման հարցման կանոնները

 

1. Կազմակերպությունը www.nmc.am կայքում հրապարակված գնային առաջարկների ներկայացման հարցման (ԳՆՀ) միջոցով հրավիրում է համապատասխան անձանց, որոնք մասնագիտացած են համապատասխան ծառայության մատուցման ոլորտներում (այսուհետ` Հայտատուներին)` ներկայացնելու գնային առաջարկներ համապատասխան ծառայության մատուցման վերաբերյալ:

 

2.       Գնային առաջարկների ներկայացման գործընթացին մասնակցության համար գումար չի նախատեսվում:

 

3. Գնային առաջարկների ներկայացման հարցումը մրցույթ չէ: Այն հանդիսանում է շուկայում առկա համապատասխան առաջարկների հավաքագրման գործընթաց, որի արդյունքում առաջարկներից լավագույնը կարող է ընդունվել: Գնային առաջարկների ներկայացման հարցման գործընթացը չի կարգավորվում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 463-465, 1043-1044 հոդվածներով և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով:

 

4.       Հայտատուներն ինքնուրույն են հոգում Գնային առաջարկի պատրաստման և ներկայացման հետ կապված ծախսերը, մինչդեռ Կազմակերպությունը որևէ պատասխանատվություն և պարտավորություն չի կրում այդ ծախսերի համար` անկախ ԳՆՀ-ի գործընթացի ընթացքից և արդյունքներից:

 

5. Կազմակերպությունն իրավունք ունի մերժել Գնային առաջարկը, եթե Հայտատուն ուղղակի կամ անուղղակի կերպով տվել է, պայմանավորվել է տալ կամ առաջարկել է Կազմակերպության աշխատակցին ցանկացած տեսակի պարգևատրում` աշխատանք, ծառայություն, ցանկացած արժեքավոր իր` որպես խրախուսում, որը կարող է ազդել լավագույն առաջարկ կատարած Հայտատուի ընտրման կապակցությամբ որոշումների կայացման վրա:

 

6. Կազմակերպությունն իրավունք ունի ԳՆՀ-ի անցկացմանն առնչվող գործընթացները կասեցնել ԳՆՀ-ի փակման օրվանից առնվազն 3 օր առաջ` այդ մասին համապատասխանաբար ծանուցելով Հայտատուներին այդ տեղեկատվությունը www.nmc.am կայքում տեղադրելու միջոցով: Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում այսպիսի կասեցման արդյունքում Հայտատուների կամ Երրորդ Անձանց կողմից կրած ծախսերի համար:

 

7. ԳՆՀ-ին պատասխանել ցանկացող Հայտատուն պետք է պատրաստի Գնային առաջարկ, որը կներառի.

 

7.1.     Օֆերտայի ներկայացման վերաբերյալ նամակ` համաձայն կից Ձև N 1-ի

 

7.2.    Գնային առաջարկ` տվյալ ԳՆՀ-ի կանոնների համաձայն.

 

7.3.    Հայտատուի կողմից լրացվող հարցաշար` համաձայն Ձև N 2-ի

 

7.4 Փաստաթղթեր, որոնք հաստատում են Հայտատուի համապատասխանությունը ԳՆՀ-ի պահանջներին.

 

7.5. Տվյալ ԳՆՀ-ով պահանջվող այլ փաստաթղթեր:

 

8.       Հայտատուն պետք է ներկայացնի բոլոր փաստաթղթերը թղթային տարբերակով: Հայտատուն պետք է ուղարկի նաև Գնային առաջարկի էլեկտրոնային տարբերակը [email protected] էլ-հասցեին` ներկայացման վերջնաժամկետից հետո` ըստ պահանջի:

 

9.       Հայտատուն կարող է ներկայացնել միայն մեկ Գնային առաջարկ: Սույն կանոնի խախտման դեպքում` տվյալ Հայտատուի բոլոր Գնային առաջարկները մերժվում են` առանց հաշվի առնելու վերջիններիս առավելությունները:

 

10.      Հայտատուի Գնային առաջարկում ներառված յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է կնքվի Հայտատուի կնիքով և ստորագրված լինի Հայտատուի համապատասխան լիազորված անձի կողմից:

 

11.      Գնային առաջարկում ընդգրկված փաստաթղթերը (էջերը և տեղեկություն պարունակող ծրարները) պետք է ամրացված կամ փաթեթավորված լինեն այնպես, որպեսզի բացառվի փաստաթղթերի և տեղեկություն պարունակող ծրարների պատահական կորուստը կամ փոխումը:

 

12.      Հայտատուն պետք է պատրաստի Գնային առաջարկի մեկ բնօրինակ` հայերեն լեզվով:

 

13.      Լավագույն առաջարկ ներկայացնող Հայտատու ճանաչվելու և Պայմանագիր կնքելու հնարավորություն ստանալու համար Հայտատուն, Գնային առաջարկի