Հայտարարություն
Գնային առաջարկների ներկայացման հարցում www.nmc.am ինտերնետային կայքի բարելավման և ընթացիկ սպասարկման համար
Գնային առաջարկների ներկայացման հարցման կանոնները
1. Կազմակերպությունը www.nmc.am կայքում հրապարակված գնային առաջարկների ներկայացման հարցման (ԳՆՀ) միջոցով հրավիրում է համապատասխան անձանց, որոնք մասնագիտացած են համապատասխան ծառայության մատուցման ոլորտներում (այսուհետ` Հայտատուներին)` ներկայացնելու գնային առաջարկներ համապատասխան ծառայության մատուցման վերաբերյալ:
2. Գնային առաջարկների ներկայացման գործընթացին մասնակցության համար գումար չի նախատեսվում:
3. Գնային առաջարկների ներկայացման հարցումը մրցույթ չէ: Այն հանդիսանում է շուկայում առկա համապատասխան առաջարկների հավաքագրման գործընթաց, որի արդյունքում առաջարկներից լավագույնը կարող է ընդունվել: Գնային առաջարկների ներկայացման հարցման գործընթացը չի կարգավորվում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 463-465, 1043-1044 հոդվածներով և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով:
4. Հայտատուներն ինքնուրույն են հոգում Գնային առաջարկի պատրաստման և ներկայացման հետ կապված ծախսերը, մինչդեռ Կազմակերպությունը որևէ պատասխանատվություն և պարտավորություն չի կրում այդ ծախսերի համար` անկախ ԳՆՀ-ի գործընթացի ընթացքից և արդյունքներից:
5. Կազմակերպությունն իրավունք ունի մերժել Գնային առաջարկը, եթե Հայտատուն ուղղակի կամ անուղղակի կերպով տվել է, պայմանավորվել է տալ կամ առաջարկել է Կազմակերպության աշխատակցին ցանկացած տեսակի պարգևատրում` աշխատանք, ծառայություն, ցանկացած արժեքավոր իր` որպես խրախուսում, որը կարող է ազդել լավագույն առաջարկ կատարած Հայտատուի ընտրման կապակցությամբ որոշումների կայացման վրա:
6. Կազմակերպությունն իրավունք ունի ԳՆՀ-ի անցկացմանն առնչվող գործընթացները կասեցնել ԳՆՀ-ի փակման օրվանից առնվազն 3 օր առաջ` այդ մասին համապատասխանաբար ծանուցելով Հայտատուներին այդ տեղեկատվությունը www.nmc.am կայքում տեղադրելու միջոցով: Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում այսպիսի կասեցման արդյունքում Հայտատուների կամ Երրորդ Անձանց կողմից կրած ծախսերի համար:
7. ԳՆՀ-ին պատասխանել ցանկացող Հայտատուն պետք է պատրաստի Գնային առաջարկ, որը կներառի.
7.1. Օֆերտայի ներկայացման վերաբերյալ նամակ` համաձայն կից Ձև N 1-ի
7.2. Գնային առաջարկ` տվյալ ԳՆՀ-ի կանոնների համաձայն.
7.3. Հայտատուի կողմից լրացվող հարցաշար` համաձայն Ձև N 2-ի
7.4 Փաստաթղթեր, որոնք հաստատում են Հայտատուի համապատասխանությունը ԳՆՀ-ի պահանջներին.
7.5. Տվյալ ԳՆՀ-ով պահանջվող այլ փաստաթղթեր:
8. Հայտատուն պետք է ներկայացնի բոլոր փաստաթղթերը թղթային տարբերակով: Հայտատուն պետք է ուղարկի նաև Գնային առաջարկի էլեկտրոնային տարբերակը [email protected] էլ-հասցեին` ներկայացման վերջնաժամկետից հետո` ըստ պահանջի:
9. Հայտատուն կարող է ներկայացնել միայն մեկ Գնային առաջարկ: Սույն կանոնի խախտման դեպքում` տվյալ Հայտատուի բոլոր Գնային առաջարկները մերժվում են` առանց հաշվի առնելու վերջիններիս առավելությունները:
10. Հայտատուի Գնային առաջարկում ներառված յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է կնքվի Հայտատուի կնիքով և ստորագրված լինի Հայտատուի համապատասխան լիազորված անձի կողմից:
11. Գնային առաջարկում ընդգրկված փաստաթղթերը (էջերը և տեղեկություն պարունակող ծրարները) պետք է ամրացված կամ փաթեթավորված լինեն այնպես, որպեսզի բացառվի փաստաթղթերի և տեղեկություն պարունակող ծրարների պատահական կորուստը կամ փոխումը:
12. Հայտատուն պետք է պատրաստի Գնային առաջարկի մեկ բնօրինակ` հայերեն լեզվով:
13. Լավագույն առաջարկ ներկայացնող Հայտատու ճանաչվելու և Պայմանագիր կնքելու հնարավորություն ստանալու համար Հայտատուն, Գնային առաջարկի