Հաղորդագրություններ և հայտարարություններ

Պարտատոմսի 15-րդ թողարկում

Հայտարարություն
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի հրապարակային առաջարկի մասին

2016 թվականի հունիսի 23-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում:

Պարտատոմսերի տեղաբաշխումը իրականացվելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ֆոնդային բորսայի առաջնային տեղաբաշխման հարթակում:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հանդես է գալիս որպես տեղաբաշխող:

Ներդրողների ծանուցման էլեկտրոնային տարբերակը տեղադրված է «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայք էջերում, համապատասխանաբար՝ www.nmc.am և www.armswissbank.am հասցեներով:

Թողարկման հիմնական պայմանները ներկայացված են ստորև.

Պարտատոմսերի դասը Անվանական զեղչատոկոսային
Պարտատոմսերի ձևը
Ոչ փաստաթղթային
Պարտատոմսերի փոխարկելիությունը Ոչ փոխարկելի
Պարտատոմսերի շրջանառության ձևը Ազատ շրջանառության իրավունքով
Պարտատոմսերի ապահովվածությունը Ապահովված են Ընկերության կողմից իր գործընկեր ֆինանսական հաստատություններին տրամադրված վարկերից բխող պահանջի իրավունքի գրավով
Պարտատոմսերի տեղաբաշխման եղանակը չերաշխավորված
Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 10,000 (տաս հազար) ՀՀ դրամ
Պարտատոմսերի քանակը 150,000 (մեկ հարյուր հիսուն հազար) հատ
Թողարկման ընդհանուր ծավալ 1,500,000,000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ
Թողարկողի կողմից սահմանված կտրման տոկոսադրույք, որից բարձր տոկոսադրույքով ներկայացված հայտերը չեն բավարարվելու 11%
Տեղաբաշխման օրը 23.06.2016թ.
Տեղաբաշխման սկիզբը 23.06.2016թ. ժամը 11:00
Տեղաբաշխման ավարտը 23.06.2016թ. ժամը 13:30
Մարման օրը 23.06.2017թ.
Պարտատոմսերի գնի հաշվարկման բանաձև

Եկ = (ԱԱ - Գ)/Գx 360/Ժx 100

 

Որտեղ,

Գ – պարտատոմսի գին է,

ԱԱ – պարտատոմսի անվանական արժեքն է

Ժ – տեղաբաշխման և մարման օրերի միջև ընկած ժամանակահատվածն է, արտահայտված օրերով։

Պարտատոմսերի պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան:

Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները կարող են դիմել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ընկերություններին, որոնց ցանկն ու կոնտակտային տվյալները ներկայացված են http://nasdaqomx.am/am/members.htm ինտերնետային հասցեում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ հետևյալ հեռախոսահամարներով՝ (+374 60) 757 000, (+374 10) 529 593, (+374 10) 584 419 կամ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ հետևյալ հեռախոսահամարով՝ (+374 10) 560 741: