Հայտարարություններ
Գնային առաջարկների ներկայացման հարցում՝ HPE ProLiant ML350 Gen10 սերվերի ձեռքբերման նպատակով
Դիմումների ընդունման սկիզբ՝ 12/03/2020
Դիմումների ընդունման ավարտ՝ 20/03/2020
Հարգելի Հայտատու,
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն (իրավաբանական հասցե` ՀՀ, Երևան, Հանրապետության 22-7/1), գնային առաջարկների ներկայացման հարցման միջոցով հրավիրում է իրավաբանական անձանց (այսուհետ` Հայտատուներին) ներկայացնելու գնային առաջարկներ համակարգչային տեխնիկայի ձեռքբերման համար: Գնման ենթակա համակարգչային տեխնիկայի նկարագիրը ներկայացված է ստորև.
Քանակը |
Ապրանքի համարը |
Ապրանքի անվանումը |
1 |
877626-B21 |
HPE ProLiant ML350 Gen10 Hot Plug SFF with RPS Enablement Kit Configure-to-order Server |
1 |
P10942-L21 |
HPE ML350 Gen10 Intel Xeon-Silver 4216 (2.1GHz/16-core/100W) FIO Processor Kit |
4 |
P00924-B21 |
HPE 32GB (1x32GB) Dual Rank x4 DDR4-2933 CAS-21-21-21 Registered Smart Memory Kit |
8 |
P09712-B21 |
HPE 480GB SATA 6G Mixed Use SFF (2.5in) SC 3yr Wty Digitally Signed Firmware SSD |
1 |
P01367-B21 |
HPE 96W Smart Storage Lithium-ion Battery with 260mm Cable Kit |
1 |
804331-B21 |
HPE Smart Array P408i-a SR Gen10 (8 Internal Lanes/2GB Cache) 12G SAS Modular Controller |
2 |
865408-B21 |
HPE 500W Flex Slot Platinum Hot Plug Low Halogen Power Supply Kit |
1 |
877575-B21 |
HPE ML350 Gen10 AROC Mini-SAS Cable Kit for SFF Configuration |
1 |
H7J34A3 |
HPE 3Y Foundation Care 24x7 SVC |
1 |
H7J34A3 ZBN |
HPE ProLiant ML350 Gen10 Support |
Մասնակից կազմակերպությունները պետք է լինեն ՀՀ տարածքում գրանցված HPE գործընկերներ և ներկայացնեն Արտադրողի կողմից տրամադրված MAF փաստաթուղթը։
Գնային առաջարկը կարող են ներկայացվել միայն մեկ լոտով, միանգամից: Առաջարկը պետք է ներառի նամակ (համաձայն Ձև N 2-ի), Հայտատուի կողմից լրացվող հարցաշար, ինչպես նաև գին, առաքման ժամկետ և երաշխիքային ժամկետ, որոնք կհանդիսանան հաղթողի ընտրության հիմնական պայմաններ: Ներկայացվող առաջարկը պետք է վավեր լինի ներկայացման պահից առնվազն 2 շաբաթվա ընթացքում:
Գնային առաջարկների ներկայացման հարցման ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ Գնային առաջարկների ներկայացման հարցման կարգում (Հավելված 1), հրապարակված “Ազգային Հիփոթեքային Ընկերություն” ՎՎԿ ՓԲԸ ինտերնետային WEB կայքում (www.nmc.am)
Գնային առաջարկների ներկայացման հարցումը մրցույթ չէ: Այն հանդիսանում է շուկայում առկա համապատասխան գնային առաջարկների հավաքագրման գործընթաց, որի արդյունքում առաջարկներից լավագույնը կարող է ընդունվել: Գնառաջարկների ներկայացման հարցման գործընթացը չի կարգավորվում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 463-465, 1043-1044 հոդվածներով և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով:
Գնային առաջարկները փակ ծրարով պետք է առաքվեն ոչ ուշ, քան 2020թ. Մարտի 20-ը, ժամը 18.00 (Երևանի ժամանակով), «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ հասցեով.
ՀՀ, Երևան, Հանրապետության 22-7/1, 3 հարկ
Հեռ. +374 10 560974
Էլ. փոստ. [email protected]
Կոնտակտային անձ ընթացակարգային հարցերով` Մայրանուշ Գրիգորյան, համակարգչային տեխնիկայի հարցերով` Հմայակ Պետրոսյան: