Հայտարարություններ

Գնային առաջարկների ներկայացման հարցում՝ HPE ProLiant DL360 Gen10 8SFF Configure-to-order Server սերվերի ձեռքբերման նպատակով

Դիմումների ընդունման սկիզբ՝ 12/02/2021
Դիմումների ընդունման ավարտ՝ 05/03/2021

Հարգելի Հայտատու, 

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն (իրավաբանական հասցե` ՀՀ, Երևան, Հանրապետության 22-7/1), գնային առաջարկների ներկայացման հարցման միջոցով հրավիրում է իրավաբանական անձանց (այսուհետ` Հայտատուներին) ներկայացնելու գնային առաջարկներ համակարգչային տեխնիկայի ձեռքբերման համար: Գնման ենթակա համակարգչային տեխնիկայի նկարագիրը ներկայացված է ստորև. 

Քանակը

Ապրանքի համարը

Ապրանքի անվանումը

1

867959-B21

HPE ProLiant DL360 Gen10 8SFF Configure-to-order Server 

1

P02583-L21

Intel Xeon-Silver 4216 (2.1GHz/16-core/100W) FIO Processor Kit for HPE ProLiant DL360 Gen10 

6

P00920-B21

 Intel Xeon-Silver 4216 (2.1GHz/16-core/100W) FIO Processor Kit for HPE ProLiant DL360 Gen10 

8

P09712-B21

HPE 480GB SATA 6G Mixed Use SFF SC SM883 SSD  

1

P01367-B21

HPE 96W Smart Storage Lithium-ion Battery with 145mm Cable Kit 

1

804331-B21

 HPE Smart Array P408i-a SR Gen10 (8 Internal Lanes/2GB Cache) 12G SAS Modular Controller

2

865408-B21

500W Flex Slot Platinum Hot Plug Low Halogen Power Supply Kit

1

734811-B21

HPE 1U Cable Management Arm for Rail Kit

1

874543-B21

HPE 1U Gen10 SFF Easy Install Rail Kit

1

1 H7J34A3

3Y Foundation Care 24x7 SVC

1

H7J34A3 

WAG HPE DL360 Gen10 Support

Մասնակից կազմակերպությունները պետք է լինեն ՀՀ տարածքում գրանցված HPE գործընկերներ և ներկայացնեն Արտադրողի կողմից տրամադրված MAF փաստաթուղթը։

Գնային առաջարկը կարող են ներկայացվել միայն մեկ լոտով, միանգամից: Առաջարկը պետք է ներառի նամակ (համաձայն Ձև N 2-ի), Հայտատուի կողմից լրացվող հարցաշար, ինչպես նաև գին, առաքման ժամկետ և երաշխիքային ժամկետ, որոնք կհանդիսանան հաղթողի ընտրության հիմնական պայմաններ: Ներկայացվող առաջարկը պետք է վավեր լինի ներկայացման պահից առնվազն 2 շաբաթվա ընթացքում:

Գնային առաջարկների ներկայացման հարցման ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ Գնային առաջարկների ներկայացման հարցման կարգում (Հավելված 1), հրապարակված «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ ինտերնետային WEB կայքում (https://nmc.am/)

Գնային առաջարկների ներկայացման հարցումը մրցույթ չէ: Այն հանդիսանում է շուկայում առկա համապատասխան գնային առաջարկների հավաքագրման գործընթաց, որի արդյունքում առաջարկներից լավագույնը կարող է ընդունվել: Գնառաջարկների ներկայացման հարցման գործընթացը չի կարգավորվում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 463-465, 1043-1044 հոդվածներով և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով:

Գնային առաջարկները պետք է թղթային տարբերակով` փակ ծրարով, ներկայացնել Ընկերութուն՝ (հասցեն՝ ՀՀ, Երևան, Հանրապետության 22-7/1, 3 հարկ), ոչ ուշ, քան 2021թ. մարտի 5-ը, ժամը 18.00 (Երևանի ժամանակով)։

Հեռ. +374 10 560974

Կոնտակտային անձ ընթացակարգային հարցերով` Մայրանուշ Գրիգորյան, համակարգչային տեխնիկայի հարցերով` Հմայակ Պետրոսյան: