Հայտարարություններ
Գնային առաջարկների ներկայացման հարցում՝ TS-432PXU-RP-2G QNAP պահոցի ձեռքբերման նպատակով
Դիմումների ընդունման սկիզբ՝ 12/02/2021
Դիմումների ընդունման ավարտ՝ 05/03/2021
Հարգելի Հայտատու,
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն (իրավաբանական հասցե` ՀՀ, Երևան, Հանրապետության 22-7/1), գնային առաջարկների ներկայացման հարցման միջոցով հրավիրում է իրավաբանական անձանց (այսուհետ` Հայտատուներին) ներկայացնելու գնային առաջարկներ համակարգչային տեխնիկայի ձեռքբերման համար: Գնման ենթակա համակարգչային տեխնիկայի նկարագիրը ներկայացված է ստորև.
Ապրանքի համարը |
Ապրանքի անվանումը |
TS-432PXU-RP-2G |
QNAP պահոց |
CPU |
AnnapurnaLabs Alpine AL324 64-bit ARM® Cortex-A57 quad-core 1.7GHz processor |
CPU Architecture |
64-bit ARM |
System Memory |
2 GB UDIMM DDR4 (1 x 2 GB) |
Maximum Memory |
16 GB (1 x 16 GB) |
Memory Slot |
1 x Long-DIMM DDR4 |
Flash Memory |
512 MB (Dual boot OS protection) |
Drive Bay |
4 x 3.5" SATA 6Gb/s, 3Gb/s |
Drive Compatibility |
3.5-inch bays: 3.5-inch SATA hard disk drives 2.5-inch SATA hard disk drives 2.5-inch SATA solid-state drives |
Hot-swappable |
Yes |
M.2 SSD Slot |
Optional via a PCIe adapter |
SSD Cache Acceleration Support |
Yes |
2.5 Gigabit Ethernet Port (2.5G/1G/100M) |
2 (also support 10M) |
10 Gigabit Ethernet Port |
2 x 10GbE SFP+ |
PCIe Slot |
1 Slot 1: PCIe Gen 2 x2 |
USB 3.2 Gen 1 port |
4 |
Form Factor |
1U Rackmount |
LED Indicators |
HDD 1-4, Status, LAN, Storage expansion |
Power Supply Unit |
250W (x2) PSU, 100 - 240V |
Power Consumption |
53.343 W Operating Mode, Typical |
Գնային առաջարկը կարող են ներկայացվել միայն մեկ լոտով, միանգամից: Առաջարկը պետք է ներառի նամակ (համաձայն Ձև N 2-ի), Հայտատուի կողմից լրացվող հարցաշար, ինչպես նաև գին, առաքման ժամկետ և երաշխիքային ժամկետ, որոնք կհանդիսանան հաղթողի ընտրության հիմնական պայմաններ: Ներկայացվող առաջարկը պետք է վավեր լինի ներկայացման պահից առնվազն 2 շաբաթվա ընթացքում:
Գնային առաջարկների ներկայացման հարցման ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ Գնային առաջարկների ներկայացման հարցման կարգում (Հավելված 1), հրապարակված «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ ինտերնետային WEB կայքում (https://nmc.am/)
Գնային առաջարկների ներկայացման հարցումը մրցույթ չէ: Այն հանդիսանում է շուկայում առկա համապատասխան գնային առաջարկների հավաքագրման գործընթաց, որի արդյունքում առաջարկներից լավագույնը կարող է ընդունվել: Գնառաջարկների ներկայացման հարցման գործընթացը չի կարգավորվում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 463-465, 1043-1044 հոդվածներով և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով:
Գնային առաջարկները պետք է թղթային տարբերակով՝ փակ ծրարով, ներկայացնել Ընկերութուն՝ (հասցեն՝ ՀՀ, Երևան, Հանրապետության 22-7/1, 3 հարկ), ոչ ուշ, քան 2021թ. մարտի 5-ը, ժամը 18.00 (Երևանի ժամանակով)։
Հեռ. +374 10 560974
Կոնտակտային անձ ընթացակարգային հարցերով` Մայրանուշ Գրիգորյան, համակարգչային տեխնիկայի հարցերով` Հմայակ Պետրոսյան: