Հաղորդագրություններ և հայտարարություններ
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի տասներորդ թողարկման պարտատոմսերի ցուցակման և բորսայական առևտրին թույլատրման վերաբերյալ:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի 2014թ. մայիսի 12-ի ՑՊ-005-05/14 որոշման համաձայն 2014թ. մայիսի 15-ից «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի տասներորդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել և թույլատրվել են առևտրի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի հիմնական Abond հարթակում:
Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն NMCCB2A բորսայական հապավմամբ: «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի տասներորդ թողարկման (100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, տարեկան 10% անվանական տոկոսադրույքով, 36 ամիս շրջանառելիության ժամկետով, 10,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսեր) պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել էր 2014թ. ապրիլի 23-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ում՝ ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման եղանակով: Ընկերության` 1,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով թողարկված պարտատոմսերը տեղաբաշխվել են ամբողջությամբ և ստացված հասույթը կազմել է 981,365,520 ՀՀ դրամ: Պարտատոմսերի նկատմամբ ներկայացված պահանջարկը անվանական արժեքով կազմել է 2,535,000,000 ՀՀ դրամ, իսկ գումարային՝ 2,478,426,920 ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 10.7688%, իսկ սահմանային (կտրման) եկամտաբերությունը` 10.9501%: