Հաղորդագրություններ և հայտարարություններ
Պարտատոմսի 14-րդ թողարկում
Հայտարարություն
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի հրապարակային առաջարկի մասին
2016 թվականի մայիսի 20-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում:
Պարտատոմսերի տեղաբաշխումը իրականացվելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ֆոնդային բորսայի առաջնային տեղաբաշխման հարթակում:
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հանդես է գալիս որպես տեղաբաշխող:
Ներդրողների ծանուցման էլեկտրոնային տարբերակը տեղադրված է «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայք էջերում, համապատասխանաբար՝ www.nmc.am և www.armswissbank.am հասցեներով:
Թողարկման հիմնական պայմանները ներկայացված են ստորև.
Պարտատոմսերի դասը | Անվանական զեղչատոկոսային |
Պարտատոմսերի ձևը |
Ոչ փաստաթղթային |
Պարտատոմսերի փոխարկելիությունը | Ոչ փոխարկելի |
Պարտատոմսերի շրջանառության ձևը | Ազատ շրջանառության իրավունքով |
Պարտատոմսերի ապահովվածությունը | Ապահովված են Ընկերության կողմից իր գործընկեր ֆինանսական հաստատություններին տրամադրված վարկերից բխող պահանջի իրավունքի գրավով |
Պարտատոմսերի տեղաբաշխման եղանակը | չերաշխավորված |
Մեկ պարտատոմսի անվանական արժեքը | 10,000 (տաս հազար) ՀՀ դրամ |
Պարտատոմսերի քանակը | 170,000 (մեկ հարյուր յոթանասուն հազար) հատ |
Թողարկման ընդհանուր ծավալ | 1,700,000,000 (մեկ միլիարդ յոթ հարյուր միլիոն) ՀՀ դրամ |
Թողարկողի կողմից սահմանված կտրման տոկոսադրույք, որից բարձր տոկոսադրույքով ներկայացված հայտերը չեն բավարարվելու | 11.0 (տասնմեկ) տոկոս |
Տեղաբաշխման օրը | 20.05.2016թ. |
Տեղաբաշխման սկիզբը | 20.05.2016թ. ժամը 11:00 |
Տեղաբաշխման ավարտը | 20.05.2016թ. ժամը 13:30 |
Մարման օրը | 20.05.2017թ. |
Պարտատոմսերի գնի հաշվարկման բանաձև
|
Եկ = (ԱԱ - Գ)/Գx 360/Ժx 100
Որտեղ, Գ – պարտատոմսի գին է, ԱԱ – պարտատոմսի անվանական արժեքն է Ժ – տեղաբաշխման և մարման օրերի միջև ընկած ժամանակահատվածն է, արտահայտված օրերով։ |
Պարտատոմսերի պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան:
Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները կարող են դիմել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ընկերություններին, որոնց ցանկն ու կոնտակտային տվյալները ներկայացված են http://nasdaqomx.am/am/members.htm ինտերնետային հասցեում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ հետևյալ հեռախոսահամարներով՝ (+374 60) 757 000, (+374 10) 529 593, (+374 10) 584 419 կամ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ հետևյալ հեռախոսահամարով՝ (+374 10) 560 741: