Հաղորդագրություններ և հայտարարություններ

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի երրորդ թողարկման պարտատոմսերի ցուցակման և բորսայական առևտրին թույլատրման վերաբերյալ:

2012թ. հոկտեմբերի 4-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի երրորդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել և թույլատրվել են առևտրի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի ազատ Cbond հարթակում: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն NMCCB3 բորսայական հապավմամբ:

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի երրորդ թողարկման (100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, վեց ամիս մարման ժամկետով, 5,000 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմսեր) պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել էր 2012թ. սեպտեմբերի 25-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա-ում` ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման եղանակով:

Թողարկված 500,000,000.00 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերի նկատմամբ ներկայացված պահանջարկը կազմել էր 755,217,511.45 ՀՀ դրամ:

Արդյունքում պարտատոմսերի տեղաբաշխումից հասույթը կազմել էր 477,084,616.89 ՀՀ դրամ, սահմանային (կտրման) եկամտաբերությունը կազմել էր 9.7550%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 9.5533%: