Հաղորդագրություններ և հայտարարություններ
Արդյունքում պարտատոմսերի տեղաբաշխումից հասույթը կազմել էր 477,084,616.89 ՀՀ դրամ, սահմանային (կտրման) եկամտաբերությունը կազմել էր 9.7550%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 9.5533%:
2013թ. հունվարի 14-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի չորրորդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել և թույլատրվել են առևտրի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի ազատ Cbond հարթակում: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն NMCCB4 բորսայական հապավմամբ:
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի չորրորդ թողարկման (100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, վեց ամիս մարման ժամկետով, 10,000 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմսեր) պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել էր 2012թ. դեկտեմբերի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ում՝ ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման եղանակով: Թողարկված 1,000,000,000.00 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերի նկատմամբ ներկայացված պահանջարկը կազմել էր 1,074,419,323 ՀՀ դրամ:
Արդյունքում պարտատոմսերի տեղաբաշխումից հասույթը կազմել էր 948,425,776.30 ՀՀ դրամ, սահմանային (կտրման) եկամտաբերությունը կազմել էր 10.7562%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը՝ 10.9997%: