Հաղորդագրություններ և հայտարարություններ
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի յոթերորդ թողարկման պարտատոմսերի ցուցակման և բորսայական առևտրին թույլատրման վերաբերյալ:
2013թ. նոյեմբերի 1-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի յոթերորդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել և թույլատրվել են առևտրի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի ազատ Cbond հարթակում: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն NMCCB7 բորսայական հապավմամբ:
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի յոթերորդ թողարկման (100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 363 օր ժամկետայնությամբ, 10,000 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմսեր) պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել էր 2013թ. հոկտեմբերի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ում՝ ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման եղանակով: Թողարկված 1,000,000,000.00 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերի նկատմամբ ներկայացված պահանջարկը կազմել էր 1,525,803,964.48 ՀՀ դրամ:
Արդյունքում պարտատոմսերի տեղաբաշխումից հասույթը կազմել էր 912,170,187 ՀՀ դրամ, իսկ միջին կշռված եկամտաբերությունը՝ 9.5491%: