ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիր

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության» ծրագրի շրջանակներում Ընկերությունը վերաֆինանսավորում է բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման, անհատական բնակելի տան կառուցման, ինչպես նաև բնակարանի կամ բնակելի տան վերանորոգման նպատակով տրամադրվող վարկերը։

ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիր

ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիր

Վարկատեսակը նախատեսված է Ծրագրի նվազագույն չափանիշներին բավարարող բնակարանի կամ բնակելի տան ձեռբերման, բնակելի տան կառուցման, ինչպես նաև բնակարանի կամ բնակելի տան վերանորոգման համար: 

Շահառուներ

ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշման N 1 հավելվածի 5-րդ կետով սահմանված անձինք։

Վարկի գումար

Առավելագույնը 35 մլն ՀՀ դրամ։

Վարկի ժամկետ

Առնվազն 10 տարի։

Վ/Ե գործակից*

Առավելագույնը 45%, որը հաշվարկվում է պետական աջակցությամբ չծածկվող մասի նկատմամբ։

Եթե վարկի գումարը չի գերազանցում պետական աջակցության չափը, այս սահմանափակումը չի կիրառվում։

Տարեկան տոկոսադրույք

Առավելագույնը 11,75%, եթե վարկի գումարը չի գերազանցում պետական աջակցության չափը։

Տոկոսադրույքի տեսակ

Հաստատուն

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Վարկի մարում

  • Ամսական հավասարաչափ վճարումներով (անուիտետային եղանակ), կամ

  • Մայր գումարի ամսական հավասարաչափ մարումով։

Ապահովագրություն

  • Գրավադրվող անշարժ գույքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի՝ պետական աջակցության չափը գերազանցող մասի չափով։

  • Վարկառուների՝ դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի՝ պետական աջակցության չափը գերազանցող մասի չափով։

Եթե վարկի գումարը չի գերազանցում պետական աջակցության չափը, նշված ապահովագրությունները չեն պահանջվում։

Մայր գումարի պետական աջակցության չափ**

Աջակցության չափը սահմանվում է ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշման N 1 հավելվածի 11-րդ կետով և որոշվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով՝ կախված հավաստագրի իրացման համար շահառու ընտանիքի ընտրած բնակավայրից։

Տոկոսագումարի պետական աջակցության չափ**

Սահմանվում է ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշման N 1 հավելվածի 11-րդ կետով։

Կանխավճար

Սահմանվում է ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշման N 1 հավելվածի 10-րդ կետի 5-րդ ենթակետով և ներկայումս կազմում է 20%։

Գրավ

  • Ձեռքբերման վարկերի դեպքում՝ ձեռքբերվող անշարժ գույքը։

  • Կառուցման վարկերի դեպքում՝ կառուցապատվող հողամասը։

  • Վերանորոգման վարկերի դեպքում՝

-եթե վարկի գումարը չի գերազանցում հավաստագրի իրացումից հետո առաջացած դրական մնացորդը և 5 մլն ՀՀ դրամը, գրավ չի պահանջվում,

-եթե վարկի գումարը գերազանցում է դրական մնացորդը կամ 5 մլն ՀՀ դրամը, կիրառվում են Ընկերության վերանորոգման վարկերի գրավի պայմանները։

*Վ/Ե գործակիցը սահմանվում է որպես վարկառուի բոլոր վարկերի ամսական հանրագումարային վճարի չափի և միջին ամսական եկամուտի հարաբերակցություն։

**Ընկերությունն իր միջոցներից չի վճարում և որևէ պարագայում չունի պարտավորություն վճարելու աջակցության գումար։ Դա իրականացվում է բացառապես պետության կողմից։

Պետական աջակցության Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն ինֆորմացիայի համար կարող եք այցելել հետևյալ հղմամբ։