Զինծառայողների պետական աջակցության ծրագիր

«Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանը պետական աջակցության նպատակային» ծրագրի շրջանակներում Ընկերությունն առաջարկում է վարկատեսակ երկրորդային շուկայից բնակարանի կամ բնակելի տան ձեռբերման, ինչպես նաև բնակելի տան կառուցման նպատակով։

Զինծառայողների պետական աջակցության ծրագիր

Զինծառայողների պետական աջակցության ծրագիր

Վարկատեսակը նախատեսված է Ծրագրի նվազագույն չափանիշներին բավարարող բնակարանի կամ բնակելի տան ձեռբերման, ինչպես նաև բնակելի տան կառուցման համար:

Շահառուներ

Ընտրվում են ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից մրցույթային կարգով։

Վարկի գումար

Մինչև 25,65 մլն ՀՀ դրամ

Վարկի ժամկետ

Առնվազն 10 տարի

Վ/Ե գործակից*

Առավելագույնը 45%

Տարեկան տոկոսադրույք

Սահմանվում է ԱՀԸ գործընկեր բանկի կողմից: Առավելագույնը կարող է կազմել 13.00%։

Տոկոսադրույքի տեսակ

Հաստատուն

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Տոկոսադրույքի սուբսիդիա

5%, որը վճարվում է պետության կողմից**։

Վարկի մարում

Ամսական հավասարաչափ մարում (անուիտետ)

Ապահովագրություն

  • Գրավադրվող անշարժ գույքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի գումարի չափ:
  • Վարկառուների՝ դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի գումարի չափ:
  • Անշարժ գույքի ձեռքբերման դեպքում նաև կանխավճարի ապահովագրություն, եթե վարկ/գրավ գործակիցը գերազանցում է 70%-ը և առկա չէ լրացուցիչ գույքի գրավ։

Կանխավճար

Անշարժ գույքի ձեռքբերման դեպքում առնվազն 30% (առնվազն 10%*** լրացուցիչ գրավի դեպքում կամ եթե առկա է հիփոթեքային պարտավորության ապահովագրություն վարկ/գրավ գործակցի 70%-ը գերազանցող գումարի չափով)

Կանխավճարի աջակցություն

2,5 մլն դրամ, որը վճարվում է պետության կողմից**։

Գրավ

  • Անշարժ գույքի ձեռքբերման վարկեր-ձեռքբերվող անշարժ գույքը (10%*** կանխավճարի դեպքում լրացուցիչ գրավ, եթե առկա չէ հիփոթեքային պարտավորության ապահովագրություն վարկ/գրավ գործակցի 70%-ը գերազանցող գումարի չափով):
  • Բնակելի տան կառուցման վարկեր-կառուցապատվող հողը կամ կիսակառույցը:

*Վ/Ե գործակիցը սահմանվում է որպես վարկառուի բոլոր վարկերի ամսական հանրագումարային վճարի չափի և միջին ամսական եկամուտի հարաբերակցություն։

**Ընկերությունն իր միջոցներից չի վճարում և որևէ պարագայում չունի պարտավորություն վճարելու տոկոսադրույքի սուբսիդիա կամ կանխավճարի աջակցության գումար։ Դա իրականացվում է բացառապես պետության կողմից։

***Կանխավճարի ապահովագրության դեպքում լրացուցիչ գույքի գրավ չի պահանջվում։

Պետական աջակցության Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն ինֆորմացիայի համար կարող եք այցելել հետևյալ հղմամբ։