Վերանորոգում

Ազգային Հիփոթեքային Ընկերությունը սեփական միջոցներով իրականացնում է նաև  ստանդարտ վերանորոգման վարկերի վերաֆինանսավորում։

 

Վերանորոգում

Վերանորոգում

Վերանորոգման վարկի նախահաշիվը պետք է կազմել Ընկերության պահանջներին համապատասխան։ Նախահաշվի կազման գործիքը հասանելի է հետևյալ հղումով։

Շահառուներ

  • Վարկառուները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որոնց եկամուտների հիմնական աղբյուրը գտնվում է ՀՀ-ում։
  • Վարկառուները չպետք է ունենան գործող ժամկետանց պարտավորություններ։
  • Վարկի տրամադրմանը նախորդող տասներկու ամիսների ընթացքում վարկառուների բոլոր պատրավորությունների վճարումների գծով ուշացրած օրերի քանակը չպետք է գերազանցի 30 օրը։

Առավել մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ  Բնակարանային վարկերի վերաֆինանսավորման կարգից:

Վարկի գումար

Մինչև 35 մլն ՀՀ դրամ

Վարկի ժամկետ

Առնվազն 5 տարի

Վ/Ե գործակից*

Առավելագույնը 45%

Տարեկան տոկոսադրույք

Սահմանվում է ԱՀԸ գործընկեր բանկի/վարկային կազմակերպության կողմից (միջինում տարեկան 13.93%)

Տոկոսադրույքի տեսակ

Հաստատուն

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Ապահովագրություն

  • Գրավադրվող անշարժ գույքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի գումարի չափ
  • Վարկառուների՝ դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի գումարի չափ

Գրավ

Վերանորոգվող անշարժ գույքը

*Վ/Ե գործակիցը սահմանվում է որպես վարկառուի բոլոր վարկերի ամսական հանրագումարային վճարի չափի և միջին ամսական եկամուտի հարաբերակցություն։