Հայտարարություններ

Գնային առաջարկի հարցում TOYOTA BZ4X ավտոմեքենայի ձեռքբերման համար

Դիմումների ընդունման սկիզբ՝ 10/05/2024

Դիմումների ընդունման ավարտ՝ 24/05/2024

 

Հարգելի Հայտատու,

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն (իրավաբանական հասցե` ՀՀ, Երևան, Հանրապետության 22-7/1), գնային առաջարկների ներկայացման հարցման միջոցով հրավիրում է իրավաբանական անձանց (այսուհետ` Հայտատուներին) ներկայացնելու գնային առաջարկներ էլեկտրական ավտոմեքենայի ձեռքբերման համար: Գնման ենթակա ավտոմեքենայի նկարագիրը ներկայացված է ստորև.

 Մակնիշը

Toyota

Մոդելը

BZ4X

Արտադրման տարեթիվը

առնվազն 2023թ.

Վազքը

առավելագույն 200 կմ

Մարտկոցի հզորությունը

առնվազն 66 ԿՎտ/ժ

Քարշակը

առջևի

 

Մասնակից կազմակերպությունները պետք է լինեն ՀՀ տարածքում գրանցված։

Գնային առաջարկը կարող է ներկայացվել միայն մեկ լոտով, միանգամից:

Գնային առաջարկը պետք է ներառի նամակ (համաձայն Ձև N 2-ի), Հայտատուի կողմից լրացվող հարցաշար, ինչպես նաև գին, առաջարկվող ավտոմեքենայի արտադրման տարեթիվը, կոնֆիգուրացիան, մանրամասն բնութագիրը, օպցիաները, երաշխիքային սպասարկման տարբերակները (առանձին գնով) առկայության դեպքում, արդյոք ձեր կազմակերպությունը ունի տեխնիկական սպասարկման կայան, որոնք կհանդիսանան հաղթողի ընտրության հիմնական պայմաններ: Ներկայացվող առաջարկը պետք է վավեր լինի ներկայացման պահից առնվազն 2 շաբաթվա ընթացքում:

Խնդրում ենք նաև նշել մատակարարման ժամկետները և վճարման եղանակը։

Գնային առաջարկների ներկայացման հարցման ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ Գնային առաջարկների ներկայացման հարցման կարգում (Հավելված 1), հրապարակված «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ ինտերնետային WEB կայքում (https://nmc.am/)

Գնային առաջարկների ներկայացման հարցումը մրցույթ չէ: Այն հանդիսանում է շուկայում առկա համապատասխան գնային առաջարկների հավաքագրման գործընթաց, որի արդյունքում առաջարկներից լավագույնը կարող է ընդունվել: Գնառաջարկների ներկայացման հարցման գործընթացը չի կարգավորվում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 463-465, 1043-1044 հոդվածներով և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով:

Գնային առաջարկները պետք է թղթային տարբերակով` փակ ծրարով, ներկայացնել Ընկերութուն՝ (հասցեն՝ ՀՀ, Երևան, Հանրապետության 22-7/1, 3 հարկ), ոչ ուշ, քան 2024թ. մայիսի 24-ը, ժամը 18.00 (Երևանի ժամանակով)։

Հեռ. +374 10 560974

Կոնտակտային անձ․

ընթացակարգային հարցերով` Մայրանուշ Գրիգորյան,

տեխնիկական հարցերով` Վասակ Գրիգորյան: