Հայտարարություններ
Ընկերության Գործառնական տնօրենի ազատ հաստիքը համալրելու մասին
Ամփոփ նկարագիր
Գործառնական տնօրենը պատասխանատու է վարկային կազմակերպության ամենօրյա գործառույթների վերահսկման համար, ներառյալ վերաֆինանսավորման գործընթացը, գործընկեր ֆինանսական հաստատությունների հետ հարաբերությունների պատշաճ կարգավորումը, գործընթացների նվազագույն ստանդարտների որակի համապատասխանությունը: Վերահսկում է իր պատասխանատվության տակ գտնվող ստորաբաժանման հիմնական կատարողականի ցուցանիշները՝ գնահատելու գործառնական արդյունավետությունը և բացահայտելու բարելավման ենթակա ոլորտները: Համագործակցում է կազմակերպության Գործադիր տնօրենի և ղեկավար թիմի հետ՝ ամենօրյա աշխատանքների կազմակերպման, ռազմավարական նախաձեռնություններ իրականացնելու և գործընթացները օպտիմալացնելու համար։
Պարտականություններ
Գործառնական ռազմավարություն և կառավարում
• Մասնակցել ընկերության ռազմավարության մշակմանն ու հիփոթեքային շուկայի զարգացմանն ուղղված աշխատանքներին։
• Մշակել և իրականացնել ռազմավարական ծրագրեր, որոնք համահունչ են կազմակերպության առաքելությանը, տեսլականին և աճի նպատակներին։
• Ղեկավարել և վերահսկել ընկերության գործառնական բլոկը, ներառյալ վարկերի վերաֆինանսավորման գործընթացը։
• Իրականացնել գործընթացների բարելավումներ՝ ընկերության արդյունավետությունն ավելացնելու նպատակով։
• Սահմանել և վերահսկել գործառնական բլոկի աշխատակիցների հիմնական կատարողական ցուցանիշները՝ շարունակական զարգացում ապահովելու համար։
Վարկային գործընթացի կառավարում
• Կատարել ընկերության ընթացակարգերի և կանոնակարգերի կատարելագործմանն ուղղված աշխատանքներ։
• Վերահսկել վարկերի որակի դինամիկան և անհրաժեշտության դեպքում առաջարկել որակի բարձրացման վերաբերյալ լուծումներ։
• Ապահովել արդյունավետ ռիսկերի կառավարման մեխանիզմների առկայությունը՝ վարկային պորտֆելի որակը պահպանելու և վարկային ռիսկը նվազագույնի հասցնելու համար։
• Վերահսկել վարկերի հաստատման և գնահատման գործընթացները՝ ապահովելով համապատասխանությունը ընկերության քաղաքականությանն ու կարգավորող պահանջներին։
• Համագործակցել մոնիտորինգի և ռիսկերի կառավարման բլոկի հետ՝ ապահովելու համար կարգավորող պահանջների կատարումը։
Գործընթացների օպտիմալացում
• Կազմակերպել և վերահսկել վարկավորման գործընթացի ավտոմատացման, նոր համակարգերի ներդրման ու գործող համակարգերի բարելավման աշխատանքները։
• Ապահովել կիբերանվտանգության և տվյալների պաշտպանության լավագույն փորձի կիրառումը գործառնական բլոկում։
Այլ պարտականություններ
• Մշակել և կառավարել գործառնական բյուջեն՝ ապահովելով ծախսերի արդյունավետություն։
• Ղեկավարել և զարգացնել գործառնական թիմը՝ խթանելով հաշվետվողականության և բարձր կատարողականության մշակույթ։
• Ապահովել գործառնական բլոկի աշխատակիցների շարունակական ուսուցման և հմտությունների զարգացման ծրագրեր, խթանել մասնագիտական աճը։
Կրթություն
• Մագիստրոսի աստիճան բիզնեսի կառավարման, ֆինանսների, տնտեսագիտության, գործառնական կառավարման կամ հարակից ոլորտներից որևէ մեկում։
Որակավորումներ և փորձառություն
• Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ՝ համադրելի ոլորտում կամ ընկերության ռազմավարական ուղղությունների հետ առնչվող բնագավառում, որից առնվազն 3 տարին՝ ղեկավար պաշտոնում։
• Գործառնական ղեկավարության և գործընթացների օպտիմալացման ապացուցված փորձ վարկային ռիսկերի կառավարման ոլորտում։
• Խորը գիտելիքներ վարկավորման կարգավորումների, վարկային ռիսկերի կառավարման շրջանակների և ֆինանսական համապատասխանության պահանջների վերաբերյալ։
• Գերազանց վերլուծական, խնդիրների լուծման և որոշումների կայացման հմտություններ։
• Ուժեղ առաջնորդական, հաղորդակցման և շահառուների կառավարման հմտություններ։
Հիմնական հմտություններ
• Ռազմավարական մտածողություն և նախագծերի իրականացման կարողություն
• Ռիսկերի և համապատասխանության կառավարում
• Գործընթացների բարելավում
• Բանակցելու ունակություն
• Առաջնորդություն և թիմի զարգացման հմտություններ
• Ֆինանսական և տվյալների վերլուծություն
• MS Office ծրագրերի խորացված կիրառական իմացություն
• Համակարգչային գրագիտություն
• Անգլերենի գերազանց իմացություն
Ինքնակենսագրականները կարող եք ուղարկել մինչև 2025թ մարտի 14-ը ներառյալ` [email protected] էլ.հասցեին, subject դաշտում նշելով՝ «Գործառնական տնօրեն»։