Կանաչ ձեռքբերման վարկեր

Իմ Տանիք բնակարանային Էներգաարդյունավետության վարկատեսակները մշակվել և ներդրվել են Ազգային Հիփոթեքային Ընկերության և Գերմանական KfW բանկի համատեղ նախագծի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր հիփոթեքային շուկայի, այդ թվում՝ բնակարանային էներգաարդյունավետության ֆինանսավորման, զարգացմանը, ինչպես նաև խթանել էներգաարդյունավետ ներդրումների արդյունքում ածխաթթվու գազի արտանետումների կրճատմանը և էներգիայի խնայողությանը։

Իմ Տանիք ծրագրի ավարտից հետո այն շարունակվում է Կանաչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում։

Էներգաարդյունավետության (ԷԱ), Կանաչ ստանդարտներին և Ծրագրի պահանջներին համապատասխանության չափանիշները ներկայացված են  առանձին վարկատեսակները ներկայացնող բաժիններում։

Համաձայն Ընկերության «Բնակարանային վարկերի վերաֆինանսավորման կարգի», որը սահմանում է կառուցվող բնակելի անշարժ գույքի ձեռք բերման համար տրամադրվող Կանաչ վարկերի չափանիշները, այն բազմաբնակարան շենքը, որտեղ գտնվում է ձեռք բերվող անշարժ գույքը, պետք է ունենա սույն Ուղեցույցին համապատասխան տրամադրված էներգետիկ անձնագիր։

Կանաչ ձեռքբերման վարկեր

Կանաչ ձեռքբերման վարկեր

Վարկատեսակը նախատեսված է Ծրագրի ներքո սահմանված էներգաարդյունավետության (ԷԱ) չափանիշներին բավարարող բնակարանի/բնակելի տան ձեռք բերման համար:

Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքը համարվում է Կանաչ ներքոնշյալ դեպքերում․

  • Առաջնային շուկայում նախագիծը (բազմաբնակարան շենք կամ բնակելի համալիր) պետք է ունենա հավաստագրված մարմնի կողմից տրամադրված էներգետիկ անձնագիր, և ենթադրվող ԷԱ դասը պետք է լինի առնվազն B: Դա ենթադրում է առնվազն 20% էներգախնայողություն՝ հիմք ընդունելով սահմանված բազային սցենարը:
  • Երկրորդային շուկայում բազմաբնակարան շենքը կամ բնակելի համալիրը պետք է ունենա հավաստագրված մարմնի կողմից տրամադրված էներգետիկ անձնագիր, և ԷԱ դասը պետք է լինի առնվազն B: Դա ենթադրում է առնվազն 20% էներգախնայողություն՝ հիմք ընդունելով սահմանված բազային սցենարը:

Ի լրումն ԷԱ դասի պահանջի, բազմաբնակարան շենքը կամ նախագիծը համարվում է ընդունելի, եթե իրականացված են կամ նախագծով նախատեսված է իրականացնել կանաչ վերանորոգման հետևյալ միջոցառումները․

  • շենքը ջերմամեկուսացված է, և
  • արտաքին դռները և պատուհանները, որոնք բավարարում են Կանաչ ստանդարտներով սահմանված նվազագույն չափանիշներին, տեղադրված են։

Շահառուներ

  • Վարկառուները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որոնց եկամուտների հիմնական աղբյուրը գտնվում է ՀՀ-ում։
  • Վարկառուները չպետք է ունենան գործող ժամկետանց պարտավորություններ։
  • Վարկի տրամադրմանը նախորդող տասներկու ամիսների ընթացքում վարկառուների բոլոր պատրավորությունների վճարումների գծով ուշացրած օրերի քանակը չպետք է գերազանցի 30 օրը։

Առավել մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ  Բնակարանային վարկերի վերաֆինանսավորման կարգից:

Վարկի գումար

Մինչև 45 միլիոն ՀՀ դրամ

Վարկի ժամկետ

Առնվազն 10 տարի

Վ/Ե գործակից*

Առավելագույնը 45%

Տարեկան տոկոսադրույք

Սահմանվում է ԱՀԸ գործընկեր բանկի/վարկային կազմակերպության կողմից (միջին տարեկան տոկոսադրույքը` 12.67%)

Տոկոսադրույքի տեսակ

Հաստատուն

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Ապահովագրություն

  • Գրավադրվող անշարժ գույքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի գումարի չափ
  • Վարկառուների՝ դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի գումարի չափ
  • Կանխավճարի ապահովագրություն, եթե վարկ/գրավ գործակիցը գերազանցում է 70%-ը և առկա չէ լրացուցիչ գույքի գրավ

Կանխավճար

Առնվազն 30% (առնվազն 10% լրացուցիչ գրավի դեպքում կամ եթե առկա է կանխավճարի ապահովագրություն)**

Գրավ

Ձեռքբերվող անշարժ գույքը (10% կանխավճարի դեպքում լրացուցիչ գրավ, եթե առկա չէ կանխավճարի ապահովագրություն)

Այլ հիմնական պահանջներ

Ուրբանացումը սահմանափակելու և ապահովելու համար, որ Ընկերության ֆինանսավորմամբ ծրագրերը չաջակցեն հողօգտագործման փոփոխությանը հանգեցնող նոր նախագծերին՝ առաջնային շուկայում (անմիջապես կառուցապատողից ձեռք բերում) իրականացվող նախագծերի դեպքում պետք է ներկայացվեն ապացույցներ առ այն, որ հողատարածքի օգտագործման նպատակը վերջին 12 ամիսների ընթացքում չի փոխվել:

*Վ/Ե գործակիցը սահմանվում է որպես վարկառուի բոլոր վարկերի ամսական հանրագումարային վճարի չափի և միջին ամսական եկամուտի հարաբերակցություն։

** Կանխավճարի ապահովագրության դեպքում լրացուցիչ անշարժ գույքի գրավ չի պահանջվում։

Ստորև ներկայացված բազմաբնակարան շենքերի նախագծերի համար իրականացվել է Էներգետիկ վերլուծություն։ Կառուցապատողի կողմից նախագծին համապատասխան կառուցապատում իրականացնելու դեպքում շինարարության ավարտից հետո նշված բազմաբնակարան շենքերը կարող են ստանալ համապատասխան ԷԱ դասի սերտիֆիկատ հավատարմագրված կազմակերպության կողմից։ Ծրագրի շրջանականերում ստորև թվարկված բազմաբնակարան շենքերում բնակարանի ձեռքբերման վարկը համարվում է բնակարանային Կանաչ վարկ։

Հասցե Մասնաշենք Նախագծի էներգետիկ վերլուծությունն իրականացրած կազմակերպություն Էներգետիկ վերլուծության իրականացման տարի Կառուցապատող ընկերություն Նախագծի ԷԱ դաս
ՀՀ, Կոտայքի մարզ, գ․ Առինջ, Պ․ Սևակ թաղ․, փ․ 20, 2-րդ փակուղի, 20 հող․ 1-ից 4-րդ մասնաշենքեր «Էյի Քոնսալթինգ» ՍՊԸ Էներգետիկ անձնագիր տրամադրող մասնագետի սերտիֆիկատի համար՝ U003-2022 2022 Դոմում ՍՊԸ B+
ՀՀ, ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, 29/9 Լենինգրադյան փողոց   Էներգետիկ անձնագիր տրամադրող մասնագետի սերտիֆիկատի համար՝ U017-2022 2022 Սաֆ Կապիտալ ՍՊԸ B+
ՀՀ, ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, 29/14 Լենինգրադյան փողոց   Էներգետիկ անձնագիր տրամադրող մասնագետի սերտիֆիկատի համար՝ U017-2022 2022 ԳԵՎՄԻԿ ՍՊԸ B
ՀՀ, ք․ Երևան, Նորք-Մարաշ վարչական շրջան, 19/5 Նորքի փողոց 1Բ մասնաշենք «Էներջի Լիդ» ՍՊԸ Էներգետիկ անձնագիր տրամադրող մասնագետի սերտիֆիկատի համար՝ U017-2022 2022 Վաղարշ և որդիներ կոնցեռն ՍՊԸ B
ՀՀ, Կոտայքի մարզ, Նաիրի համայնք, Զովունի 30-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 19 շենք   Էներգետիկ անձնագիր տրամադրող մասնագետի սերտիֆիկատի համար՝ U017-2022 2022 Միթսթարթ ՍՊԸ B+
ՀՀ, Երևան, Գյուրջյան Փողոց, հ․11/5 Ա, Բ և Գ մասնաշենքեր Էներգետիկ անձնագիր տրամադրող մասնագետի սերտիֆիկատի համար՝ U017-2022 2022 Մագաս ՍՊԸ B