Կանաչ կառուցման վարկեր
Իմ Տանիք բնակարանային Էներգաարդյունավետության վարկատեսակները մշակվել և ներդրվել են Ազգային Հիփոթեքային Ընկերության և Գերմանական KfW բանկի համատեղ նախագծի շրջանակներում։ Իմ Տանիք ծրագրի ավարտից հետո այն շարունակվում է Կանաչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում։
Կանաչ կառուցման վարկեր
Կանաչ կառուցման վարկեր
Վարկատեսակը նախատեսված է Ծրագրի ներքո սահմանված Կանաչ ստանդարտներին բավարարող բնակելի տան կառուցման համար:
Մասնավորապես, կառուցվող գույքը համարվում է Կանաչ, եթե կառուցվող բնակելի տան պատերի և տանիքի ջերմամեկուսացումը, պատուհանները և ապակեպատ տարածքները, ինչպես նաև արտաքին դռները համապատասխանում են Կանաչ ստանդարտների պահանջներին։
Ծրագրի շրջանակում կառուցապատման վարկի նախահաշիվը պետք է կազմել էներգաարդյունավետության գնահատման գործիքի միջոցով, որը հասանելի է green.nmc.am կայքում։
Շահառուներ
- Վարկառուները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որոնց եկամուտների հիմնական աղբյուրը գտնվում է ՀՀ-ում։
- Վարկառուները չպետք է ունենան գործող ժամկետանց պարտավորություններ։
- Վարկի տրամադրմանը նախորդող տասներկու ամիսների ընթացքում վարկառուների բոլոր պատրավորությունների վճարումների գծով ուշացրած օրերի քանակը չպետք է գերազանցի 30 օրը։
Առավել մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ Բնակարանային վարկերի վերաֆինանսավորման կարգից:
Վարկի գումար
Մինչև 45 մլն ՀՀ դրամ:
Վարկի ժամկետ
Առնվազն 10 տարի:
Վ/Ե գործակից*
Առավելագույնը 45%:
Տարեկան տոկոսադրույք
Սահմանվում է ԱՀԸ գործընկեր բանկի/վարկային կազմակերպության կողմից։
Տոկոսադրույքի տեսակ
Հաստատուն
Վարկի արժույթ
ՀՀ դրամ
Վարկի մարում
- Ամսական հավասարաչափ մարում (անուիտետ), կամ
- Մայր գումարի ամսական հավասարաչափ մարում:
Ապահովագրություն
- Գրավադրվող անշարժ գույքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի գումարի չափ։
- Վարկառուների՝ դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի գումարի չափ։
Գրավ
Կառուցապատվող հողը կամ կիսակառույցը:
Այլ հիմնական պահանջներ
Ուրբանացումը սահմանափակելու և ապահովելու համար, որ Ընկերության ֆինանսավորմամբ ծրագրերը չաջակցեն հողօգտագործման փոփոխությանը հանգեցնող նոր նախագծերին՝ պետք է ներկայացվեն ապացույցներ առ այն, որ հողատարածքի օգտագործման նպատակը վերջին 12 ամիսների ընթացքում չի փոխվել:
*Վ/Ե գործակիցը սահմանվում է որպես վարկառուի բոլոր վարկերի ամսական հանրագումարային վճարի չափի և միջին ամսական եկամուտի հարաբերակցություն։
Այլ վարկային ծրագրեր
Կանաչ ձեռքբերման վարկեր
Վարկատեսակը նախատեսված է Ծրագրի ներքո սահմանված էներգաարդյունավետության (ԷԱ) չափանիշներին բավարարող բնակարանի կամ բնակելի տան ձեռք բերման համար:
ԷԱ և կանաչ վերանորոգման վարկեր
Վարկատեսակը նախատեսված է բնակարանի կամ բնակելի տան էներգաարդյունավետության բարելավման համար: