ԱՀՆ-ն և ՖԶԳ-ն ստորագրել են մատչելի ու սոցիալական բնակարանաշինության ընդլայնմանն ուղղված համաձայնագիր
2026 թվականի հոկտեմբերի 1-ին Ազգային Հիփոթեքային Ընկերությունը (ԱՀԸ) և Ֆրանսիական զարգացման գործակալությունը (ՖԶԳ) ստորագրեցին 23 մլն ԱՄՆ դոլարին համարժեք՝ ՀՀ դրամով տրամադրվող ֆինանսավորման համաձայնագիր, որը կարևոր իրադարձություն է Հայաստանի բնակարանային ոլորտի զարգացման համար։ Համաձայնագիրը Ազգային Հիփոթեքային Ընկերության անունից ստորագրեց ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանը, իսկ Ֆրանսիական Զարգացման Գործակալության անունից՝ Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով տարածաշրջանային տնօրեն Ռիմա Լը Կոգիկը։
Սա ՖԶԳ-ի կողմից տարածաշրջանում տեղական արժույթով տրամադրվող առաջին վարկն է՝ մատչելի և սոցիալական բնակարանային ապահովումը դարձնելով Հայաստանի ներառական զարգացման օրակարգի կարևոր ուղղություններից մեկը։
Ակնկալվում է, որ ֆինանսավորումից կօգտվի շուրջ 850 մարդ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, որոնց համար նախատեսվում է ֆինանսավորման առնվազն 50 տոկոսը, ինչպես նաև կանանց։ Գործընկեր բանկերի միջոցով ԱՀԸ-ն միջոցները կուղղի անմիջապես այն ընտանիքներին, որոնք ցանկանում են ձեռք բերել, կառուցել կամ վերանորոգել բնակարան։ Սա կնպաստի անվտանգ և մատչելի բնակարանային պայմանների հասանելիության ընդլայնմանը հատկապես այն անձանց համար, ովքեր առավելապես ունեն դրա կարիքը։
Նախաձեռնությանը լրացուցիչ աջակցություն է ցուցաբերում Եվրոպական միությունը, որը կտրամադրի տոկոսադրույքի սուբսիդավորում։ Միաժամանակ, դրամաշնորհային միջոցներով ֆինանսավորվող տեխնիկական աջակցությունը կնպաստի ԱՀԸ-ի կարողությունների զարգացմանը՝ բնակարանային ֆինանսավորման սոցիալական, բնապահպանական և կլիմայական գործոններն առավել արդյունավետ հասցեագրելու նպատակով։
Հայաստանը շարունակում է բախվել բնակարանային ոլորտի էական մարտահրավերների՝ սկսած բնակֆոնդի մաշվածությունից մինչև տեղահանված ընտանիքների համար մշտական բնակարանային լուծումների շարունակական անհրաժեշտությունը։ Այս համաձայնագիրը շոշափելի քայլ է այդ մարտահրավերների հաղթահարման և ամբողջ երկրում մատչելի ու սոցիալական բնակարանների երկարաժամկետ և կայուն հասանելիության ընդլայնման ուղղությամբ։
Այլ նորություններ
Մուդիսը բարելավել է Ընկերության վարկանիշի հեռ...
Moody's Ratings-ը վերանայել է Ընկերության վարկանիշի հեռանկարը՝ կայունից դեպի դրական։
03.08.2026Մուդիսի կողմից իրականացվել է Ընկերության վարկ...
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Moody's Ratings»-ը պաշտոնապես վերահաստատել է Ընկերության Ba3 վարկանիշը՝ «կ...
16.06.2026Պարտատոմսերի 30-րդ թողարկում
2026 թվականի հունիսի 16-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվ...
08.06.2026Ընկերությունը ստորագրել է իր առաջին վարկային...
Ուրախ ենք տեղեկացնել պատմական նշանակության կարևոր իրադարձության մասին․ ստորագրվել է Ընկերության և Վե...
21.05.2026