Նորություններ

Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների համար բնակարանային ապահովման ծրագրի վերաֆինանսավորումը

Ընկերությունը մեկնարկել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային վարկերի վերաֆինանսավորման գործընթացը։ Ծրագրի շրջանակում Ընկերությունը նախատեսվում է վերաֆինանսավորել պետական աջակցության ծրագրով տրամադրված բնակարանային վարկերը։ 

Ծրագիրը հնարավորություն է տալիս շահառու ընտանիքներին ձեռք բերել բնակարան կամ բնակելի տուն, կառուցել անհատական բնակելի տուն կամ վերանորոգել բնակելի անշարժ գույքը։ 

Վարկի առավելագույն գումարը կազմում է 35 մլն ՀՀ դրամ, իսկ վարկի ժամկետը՝ նվազագույնը 10 տարի։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև պետական աջակցություն՝ վարկի մայր գումարի և տոկոսագումարների համար՝ Կառավարության կողմից սահմանված պայմաններին համապատասխան։ 

Ծրագրի նպատակն է նպաստել ընտանիքների բնակարանային կարիքների բավարարմանը և երկարաժամկետ բնակարանային կայունության ապահովմանը։ 

Պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Այլ նորություններ