Նորություններ

Պարտատոմսերի 29-րդ թողարկման արդյունքները

2025թ. նոյեմբերի 27-ին և 28-ին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում ստանդարտ աճուրդի միջոցով կայացավ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի 5 տարվա ժամկետով արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը։ Պարտատոմսերի անվանական արժեքը կազմում է 10,000 ՀՀ դրամ, իսկ 9.00% արժեկտրոնը վճարվում է տարեկան երկու անգամ։ Պարտատոմսերի մարման օրը 2030թ․ նոյեմբերի 27-ն է։

Տեղաբաշխման ընթացքում բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 5,298,000,000 ՀՀ դրամ, որից 2,000,000,000 ՀՀ դրամը ձեռք է բերվել չերաշխավորված տեղաբաշխողի/շուկա ստեղծող «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից։ Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 8.9118%։

Այլ նորություններ