Կանաչ կառուցման վարկեր

Իմ Տանիք բնակարանային Էներգաարդյունավետության վարկատեսակները մշակվել և ներդրվել են Ազգային Հիփոթեքային Ընկերության և Գերմանական KfW բանկի համատեղ նախագծի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր հիփոթեքային շուկայի, այդ թվում՝ բնակարանային էներգաարդյունավետության ֆինանսավորման, զարգացմանը, ինչպես նաև խթանել էներգաարդյունավետ ներդրումների արդյունքում ածխաթթվու գազի արտանետումների կրճատմանը և էներգիայի խնայողությանը։

Իմ Տանիք ծրագրի ավարտից հետո այն շարունակվում է Կանաչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում։

Էներգաարդյունավետության (ԷԱ), Կանաչ ստանդարտներին և Ծրագրի պահանջներին համապատասխանության չափանիշները ներկայացված են առանձին վարկատեսակները ներկայացնող բաժիններում։

Կանաչ կառուցման վարկեր

Կանաչ կառուցման վարկեր

Վարկատեսակը նախատեսված է Ծրագրի ներքո սահմանված Կանաչ ստանդարտներին բավարարող բնակելի տան կառուցման համար:

Մասնավորապես, կառուցվող գույքը համարվում է Կանաչ, եթե կառուցվող բնակելի տան պատերի և տանիքի ջերմամեկուսացումը, պատուհանները և ապակեպատ տարածքները, ինչպես նաև արտաքին դռները համապատասխանում են Կանաչ ստանդարտների պահանջներին։

Ծրագրի շրջանակում կառուցապատման վարկի նախահաշիվը պետք է կազմել էներգաարդյունավետության գնահատման գործիքի միջոցով, որը հասանելի է  green.nmc.am կայքում։

Շահառուներ

  • Վարկառուները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որոնց եկամուտների հիմնական աղբյուրը գտնվում է ՀՀ-ում։
  • Վարկառուները չպետք է ունենան գործող ժամկետանց պարտավորություններ։
  • Վարկի տրամադրմանը նախորդող տասներկու ամիսների ընթացքում վարկառուների բոլոր պատրավորությունների վճարումների գծով ուշացրած օրերի քանակը չպետք է գերազանցի 30 օրը։

Առավել մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ  Բնակարանային վարկերի վերաֆինանսավորման կարգից:

Վարկի գումար

Մինչև 45 մլն ՀՀ դրամ

Վարկի ժամկետ

Առնվազն 10 տարի

Վ/Ե գործակից*

Առավելագույնը 45%

Տարեկան տոկոսադրույք

Սահմանվում է ԱՀԸ գործընկեր բանկի/վարկային կազմակերպության կողմից (միջին տարեկան ակնկալվող տոկոսադրույքը` 13.66%)

Տոկոսադրույքի տեսակ

Հաստատուն

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Ապահովագրություն

  • Գրավադրվող անշարժ գույքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի գումարի չափ
  • Վարկառուների՝ դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի գումարի չափ

Գրավ

Կառուցապատվող հողը կամ կիսակառույցը:

Այլ հիմնական պահանջներ

Ուրբանացումը սահմանափակելու և ապահովելու համար, որ Ընկերության ֆինանսավորմամբ ծրագրերը չաջակցեն հողօգտագործման փոփոխությանը հանգեցնող նոր նախագծերին՝ պետք է ներկայացվեն ապացույցներ առ այն, որ հողատարածքի օգտագործման նպատակը վերջին 12 ամիսների ընթացքում չի փոխվել:

*Վ/Ե գործակիցը սահմանվում է որպես վարկառուի բոլոր վարկերի ամսական հանրագումարային վճարի չափի և միջին ամսական եկամուտի հարաբերակցություն։