«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի հինգերորդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխում
2013թ. ապրիլի 17-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա-ում ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով կայացավ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի հինգերորդ թողարկման (100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, վեց ամիս մարման ժամկետով, 10,000 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմսեր) պարտատոմսերի տեղաբաշխումը:
Որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցեցին Բորսայի թվով 5 անդամներ: Տեղաբաշխման ընթացքում ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 1,192,915,825 ՀՀ դրամ, իսկ բավարարված գնման հայտերի ընդհանուր ծավալը` 954,559,170.4 ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.3647%, իսկ սահմանային (կտրման) եկամտաբերությունը` 9.5006%:
Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարներն Ընկերությունն ուղղելու է իր գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից քաղաքացիներին տրամադրված բնակարանային հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը:
Այլ նորություններ
Մուդիսի կողմից իրականացվել է Ընկերության վարկ...
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Moody's Ratings»-ը պաշտոնապես վերահաստատել է Ընկերության Ba3 վարկանիշը՝ «կ...
16.06.2026Պարտատոմսերի 30-րդ թողարկում
2026 թվականի հունիսի 16-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվ...
08.06.2026Ընկերությունը ստորագրել է իր առաջին վարկային...
Ուրախ ենք տեղեկացնել պատմական նշանակության կարևոր իրադարձության մասին․ ստորագրվել է Ընկերության և Վե...
21.05.2026Ընկերությունը և ՖԶԳ-ն ընդլայնում են համագործա...
Այսօր նշանավորվում է նոր և կարևոր իրադարձություն «Ազգային հիփոթեքային ընկերության» և Ֆրանսիական զարգ...
05.05.2026