«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի հինգերորդ թողարկման պարտատոմսերի ցուցակման և բորսայական առևտրին թույլատրման վերաբերյալ:

2013թ. մայիսի 8-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի հինգերորդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել և թույլատրվել են առևտրի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի ազատ Cbond հարթակում: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն NMCCB5 բորսայական հապավմամբ: «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի հինգերորդ թողարկման (100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, վեց ամիս մարման ժամկետով, 10,000 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմսեր) պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել էր 2013թ. ապրիլի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ում՝ ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման եղանակով: Թողարկված 1,000,000,000.00 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերի նկատմամբ ներկայացված պահանջարկը կազմել էր 1,192,915,825 ՀՀ դրամ:
Արդյունքում պարտատոմսերի տեղաբաշխումից հասույթը կազմել էր 954,559,170.40 ՀՀ դրամ, սահմանային (կտրման) եկամտաբերությունը կազմել էր 9.5006%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը՝ 9.3647%:
Այլ նորություններ
Ընկերության տնօրենը մասնակցեց ՍԾԱԶԲ կազմակերպ...
2025 թվականի հուլիսի 10-ին Ընկերության գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանը մասնակցել է Երևանում կայաց...
11.07.2025Ընկերության Խորհրդի կազմի փոփոխության վերաբեր...
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ դադարեցվել են Խորհրդի անդամ Գարեգին Գևորգյանի լիազ...
20.06.2025Մուդիսի կողմից իրականացվել է Ընկերության վարկ...
Մուդիսն ավարտել է Ընկերության, ինչպես նաև Ընկերության հետ առնչվող այլ վարկանիշների պարբերական վերանա...
20.06.2025Պարտատոմսերի 28-րդ թողարկման արդյունքները
2025թ. ապրիլի 10-ին և 11-ին «Հայաստանի ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ում ստանդարտ աճուրդի անցկացման միջոցով կա...
14.04.2025