«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի տասնչորսերորդ թողարկման պարտատոմսերի ցուցակման և բորսայական առևտրին թույլատրման վերաբերյալ:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի 2016թ. հունիսի 8-ի ՑՊ-003-06/16 որոշման համաձայն «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի տասնչորսերորդ թողարկման պարտատոմսերը կցուցակվեն և կթույլատրվեն առևտրի 2016թ. հունիսի 13-ից «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի ազատ Cbond հարթակում: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն NMCCB1E բորսայական հապավմամբ: «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի տասնչորսերորդ թողարկման (10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 12 ամիս (1 տարի) շրջանառելիության ժամկետով, 170,000 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմսեր) պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել էր 2016թ. մայիսի 20-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ում՝ ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման եղանակով: Ընկերության` 1,700,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով թողարկված պարտատոմսերի նկատմամբ ներկայացված պահանջարկի ընդհանուր ծավալը անվանական արժեքով կազմել է 637,300,000 ՀՀ դրամ, իսկ գումարային՝ 573,728,511 ՀՀ դրամ, որից Ընկերության կողմից բավարարված ծավալն անվանական արժեքով կազմել է 637,300,000 ՀՀ դրամ, իսկ գումարային արժեքով՝ 573,728,511 ՀՀ դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 10.9169%, իսկ սահմանային (կտրման) եկամտաբերությունը` 11%:
Այլ նորություններ
Մուդիսի կողմից իրականացվել է Ընկերության վարկ...
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Moody's Ratings»-ը պաշտոնապես վերահաստատել է Ընկերության Ba3 վարկանիշը՝ «կ...
16.06.2026Պարտատոմսերի 30-րդ թողարկում
2026 թվականի հունիսի 16-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվ...
08.06.2026Ընկերությունը ստորագրել է իր առաջին վարկային...
Ուրախ ենք տեղեկացնել պատմական նշանակության կարևոր իրադարձության մասին․ ստորագրվել է Ընկերության և Վե...
21.05.2026Ընկերությունը և ՖԶԳ-ն ընդլայնում են համագործա...
Այսօր նշանավորվում է նոր և կարևոր իրադարձություն «Ազգային հիփոթեքային ընկերության» և Ֆրանսիական զարգ...
05.05.2026