Պարտատոմսերի 19-րդ թողարկման արդյունքները

2019թ. նոյեմբերի 5-ին Հայաստանի ֆոնդային բորսա ԲԲԸ-ում ստանդարտ աճուրդի անցկացման միջոցով կայացավ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի 3 տարեկան արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը: Պարտատոմսերի անվանական արժեքը 10,000 ՀՀ դրամ է, 7.5% արժեկտրոնը ենթակա է վճարման տարեկան երկու անգամ, մարումը՝ 2022թ նոյեմբերի 5-ին:
Տեղաբաշխման ընթացքում առաջարկությունների բավարարված ընդհանուր ծավալը կազմել է 3,512,225,793.30 ՀՀ դրամ, որից 1,457,941,174.56 ՀՀ դրամ պարտատոմսերի ծավալ ձեռք է բերվել երաշխավորված տեղաբաշխողի կողմից: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 7.3631%:
Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարներն կհամալրեն «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ կողմից գործընկեր ֆինանսական հաստատությունների տրամադրված հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման հոսքերը: 2019թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինասավորվել է շուրջ 11,379 հատ վարկ 98.3 միլիարդ ՀՀ դրամ պայմանագրային ծավալով:
Այլ նորություններ
Պարտատոմսերի 28-րդ թողարկման արդյունքները
2025թ. ապրիլի 10-ին և 11-ին «Հայաստանի ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ում ստանդարտ աճուրդի անցկացման միջոցով կա...
14.04.2025Պարտատոմսերի 28-րդ թողարկում
Սույն թվականի ապրիլի 10-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվ...
02.04.2025Ընկերությունը միացել է կլիմայական պատասխանատո...
Ուրախ ենք հայտնել, որ Ընկերությունը միացել է «Կլիմայի ինտեգրում ֆինանսական հաստատություններում» գլոբ...
26.03.2025«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն...
2024 թվականի հոկտեմբերի 18-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն Բնակարանային Վարկերի վերա...
18.10.2024