Պարտատոմսերի 20-րդ թողարկում

Հայտարարություն
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հրապարակային առաջարկի մասին
2020 թվականի մայիսի 15-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում:
Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ (Բորսա) առաջնային տեղաբաշխման հարթակում:
«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ն հանդես է գալիս որպես տեղաբաշխող:
Ներդրողների ծանուցման էլեկտրոնային տարբերակը տեղադրված է «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի և «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայք էջերում, համապատասխանաբար՝ www.nmc.am և www.araratbank.am հասցեներով:
Թողարկման հիմնական պայմանները ներկայացված են ստորև.
Տեղաբաշխման պայմանները | |
Պարտատոմսերի տեսակը |
անվանական արժեկտրոնային պարտատոմս |
Թողարկված ընդհանուր ծավալը, արժույթը | 3,000,000,000 (երեք միլիարդ) ՀՀ դրամ |
Անվանական արժեքը, արժույթը | 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ |
Քանակը | 300,000 |
Տեղաբաշխման ձևը |
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ (Բորսա) տեղաբաշխման համակարգով, ստանդարտ, փակ, (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով |
Տեղաբաշխման (աճուրդի անցկացման) ամսաթիվը | 15.05.2020 |
Մարման ամսաթիվը | 15.05.2023 |
Տեղաբաշխման (աճուրդի անցկացման) ժամը | 11:00 |
Աճուրդին մասնակիցների քանակը | |
Ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը | |
Բավարարված գնման հայտերի ընդհանուր ծավալը | |
Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը | |
Սահմանային (կտրման) եկամտաբերությունը | |
Պարտատոմսերի պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան:
Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները կարող են դիմել «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ անդամ հանդիսացող ընկերություններին, որոնց ցանկն ու կոնտակտային տվյալները ներկայացված են https://amx.am/ ինտերնետային հասցեում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ հետևյալ հեռախոսահամարով՝ (+374 10) 59 23 23 կամ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ հետևյալ հեռախոսահամարով՝ (+374 10) 56 07 41:
Այլ նորություններ
Ընկերության տնօրենը մասնակցեց ՍԾԱԶԲ կազմակերպ...
2025 թվականի հուլիսի 10-ին Ընկերության գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանը մասնակցել է Երևանում կայաց...
11.07.2025Մուդիսի կողմից իրականացվել է Ընկերության վարկ...
Մուդիսն ավարտել է Ընկերության, ինչպես նաև Ընկերության հետ առնչվող այլ վարկանիշների պարբերական վերանա...
20.06.2025Ընկերության Խորհրդի կազմի փոփոխության վերաբեր...
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ դադարեցվել են Խորհրդի անդամ Գարեգին Գևորգյանի լիազ...
20.06.2025Պարտատոմսերի 28-րդ թողարկման արդյունքները
2025թ. ապրիլի 10-ին և 11-ին «Հայաստանի ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ում ստանդարտ աճուրդի անցկացման միջոցով կա...
14.04.2025