Ֆրանսիայի զարգացման գործակալությունը և Ազգային հիփոթեքային ընկերությունը մեկնարկում են բնակարանային էներգաարդյունավետության ծրագրի երկրորդ փուլը
Ազգային հիփոթեքային ընկերության և Ֆրանսիայի զարգացման գործակալության միջև այսօր ստորագրվել է 20 մլն եվրոյին համարժեք վարկավորման պայմանագիր՝ ուղղված «Ջերմ Օջախ» բնակարանային էներգաարդյունավետ բարելավման ծրագրի ֆինանսավորմանը։ Պայմանագիրը ստորագրել են Ազգային հիփոթեքային ընկերության գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանը և Ֆրանսիայի զարգացման գործակալության՝ Հարավային Կովկասի տարածաշրջանի ներկայացուցչության տնօրեն Ռաֆայել Ժոզանը:
Ծրագրի նպատակն է խթանել ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանների էներգաարդյունավետ բարելավումը, հատկապես՝ գյուղական բնակավայրերում և փոքր քաղաքներում։ Այս նախագիծը «Ջերմ Օջախ» ծրագրի առաջին փուլի շարունակությունն է, որը ֆինանսավորվել է Ֆրանսիայի զարգացման գործակալության 10 միլիոն եվրոյին համարժեք վարկային միջոցների և Եվրոպական միության 1,5 միլիոն եվրո դրամաշնորհային միջոցների հաշվին: Այս ընթացքում մոտ 8000 տնային տնտեսություններ օգտվել են ծրագրային վարկերից, ինչպես նաև ԵՄ դրամաշնորհից, և բարելավել են իրենց կենսապայմանները:
Ծրագրի երկրորդ փուլում կրկնապատկվում է ֆինանսավորման ծավալը Ֆրանսիայի զարգացման գործակալության կողմից և պայմաններ է ստեղծվում էներգաարդյունավետության շարունակական բարելավման, ինչը երկարատև դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա։ Նոր ծրագրի միջոցները հասանելի կլինեն հանրությանը մատչելի պայմաններով՝ առնվազն 5 տարի մարման ժամկետով, վարկերի 275 հազար դրամից մինչև 3 մլն դրամ ծավալով։
Ազգային Հիփոթեքային Ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին ՀՀ կենտրոնական բանկի կողմից հիփոթեքային շուկայի զարգացման, բնակարանային ֆինանսավորման հասանելիության ընդլայնման և կապիտալ շուկաների և հիփոթեքային ֆինանսավորման ինտեգրման նպատակով։
Ֆրանսիայի Զարգացման գործակալությունը Հայաստանում գործում է 2012 թվականից՝ իրականացնելով զարգացման նախագծերի ֆինանսավորում հիմնականում գյուղատնտեսության և տարածքային կառավարման, էներգաարդյունավետության բարելավման, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում և այլ ոլորտներում։
Այլ նորություններ
Պարտատոմսերի 29-րդ թողարկման արդյունքները
2025թ. նոյեմբերի 27-ին և 28-ին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում ստանդարտ աճուրդի միջոցով կայացավ «...
28.11.2025Պարտատոմսերի 29-րդ թողարկում
2025 թվականի նոյեմբերի 27-28-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնե...
24.11.2025ԲՍ ռիսկերի կառավարում ֆինանսական հաստատությու...
Հոկտեմբերի 7-ից 8-ը տեղի ունեցավ երկօրյա ինտերակտիվ ուսուցողական դասընթաց՝ Բնապահպանական և Սոցիալակա...
10.10.2025Փոփոխություններ Ընկերության խորհրդի կազմում
Ընկերության միակ բաժնետիրոջ ընդհանուր ժողովի 2025թ սեպտեմբերի 29-ի թիվ 005Ա որոշմամբ չեղյալ է ճանաչ...
01.10.2025