Պարտատոմսերի 29-րդ թողարկման արդյունքները
2025թ. նոյեմբերի 27-ին և 28-ին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում ստանդարտ աճուրդի միջոցով կայացավ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի 5 տարվա ժամկետով արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը։ Պարտատոմսերի անվանական արժեքը կազմում է 10,000 ՀՀ դրամ, իսկ 9.00% արժեկտրոնը վճարվում է տարեկան երկու անգամ։ Պարտատոմսերի մարման օրը 2030թ․ նոյեմբերի 27-ն է։
Տեղաբաշխման ընթացքում բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 5,298,000,000 ՀՀ դրամ, որից 2,000,000,000 ՀՀ դրամը ձեռք է բերվել չերաշխավորված տեղաբաշխողի/շուկա ստեղծող «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից։ Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 8.9118%։
Այլ նորություններ
ԱՀՆ-ն և ՖԶԳ-ն ստորագրել են մատչելի ու սոցիալա...
2026 թվականի հոկտեմբերի 1-ին Ընկերությունը և ՖԶԳ ստորագրեցին 23 մլն ԱՄՆ դոլարին համարժեք՝ ՀՀ դրամով...
02.10.2026Մուդիսը բարելավել է Ընկերության վարկանիշի հեռ...
Moody's Ratings-ը վերանայել է Ընկերության վարկանիշի հեռանկարը՝ կայունից դեպի դրական։
03.08.2026Մուդիսի կողմից իրականացվել է Ընկերության վարկ...
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Moody's Ratings»-ը պաշտոնապես վերահաստատել է Ընկերության Ba3 վարկանիշը՝ «կ...
16.06.2026Պարտատոմսերի 30-րդ թողարկում
2026 թվականի հունիսի 16-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվ...
08.06.2026