Նորություններ

Պարտատոմսերի 31-րդ թողարկման արդյունքները

2026 թ. նոյեմբերի 19-ին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում ստանդարտ աճուրդի անցկացման միջոցով տեղի ունեցավ «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի 3-ամյա արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը: Պարտատոմսերի անվանական արժեքը 10,000 ՀՀ դրամ է, 8.50% արժեկտրոնը ենթակա է վճարման տարեկան երկու անգամ, իսկ մարման ժամկետը 2029 թ. նոյեմբերի 19-ն է:

Տեղաբաշխման ընթացքում բավարարված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 5,000,000,000 ՀՀ դրամ, որից 500,000,000 ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր ձեռք են բերվել շուկա ստեղծողներ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի և «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի կողմից: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 8.6520%:

Այլ նորություններ