Նորություններ

Ընկերությունը ստորագրել է իր առաջին վարկային համաձայնագիրը ՎԶՄԲ հետ

Ուրախ ենք տեղեկացնել պատմական նշանակության կարևոր իրադարձության մասին․ ստորագրվել է Ընկերության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջև առաջին վարկային համաձայնագիրը, որն ապահովված է ՀՀ կառավարության երաշխիքով։ Համաձայնագիրը ստորագրել են Ընկերության գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի մասնակցությամբ։

 

«Հայաստանի բնակարանային ապահովման արձագանքման և հիփոթեքային շուկայի բարելավման» ծրագրի շրջանակում իրականացվող այս կարևոր համագործակցությունը կաջակցի Հայաստանում փախստական ընտանիքներին՝ ընդլայնելով մատչելի և կայուն բնակարանների հասանելիությունը։ Միաժամանակ, այն կնպաստի Հայաստանի հիփոթեքային շուկայի ամրապնդմանը և բնակարանային ֆինանսավորման առավել դիմակայուն, ներառական և կայուն համակարգի ձևավորմանը։

 

Ընկերությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում Համաշխարհային բանկին, ՀՀ կառավարությանը և զարգացման ոլորտում մեր բոլոր գործընկերներին՝ վստահության, համագործակցության, ինչպես նաև փախստական ընտանիքներին աջակցելու և Հայաստանի բնակարանային ոլորտի զարգացման ուղղությամբ համատեղ հանձնառության համար։

Այլ նորություններ