Նորություններ

2013թ հոկտեմբերի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ում կայացավ հերթական տեղաբաշխումը

2013թ հոկտեմբերի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ում կայացավ հերթական տեղաբաշխումը

2013թ. հոկտեմբերի 24-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա-ում ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով կայացավ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի յոթերորդ թողարկման (100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 363 օր ժամկետայնությամբ, 10,000 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմսեր) պարտատոմսերի   տեղաբաշխումը:

Որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցեցին Բորսայի թվով 6 անդամներ: Տեղաբաշխման ընթացքում ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 1,525,803,964.48 ՀՀ դրամ, իսկ  բավարարված գնման հայտերի ընդհանուր ծավալը` 912,170,187 ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.5491%:

Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարներն Ընկերությունն ուղղելու է իր գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից քաղաքացիներին տրամադրված բնակարանային հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը:

Այլ նորություններ