«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի ութերորդ թողարկման պարտատոմսերի ցուցակման և բորսայական առևտրին թույլատրման վերաբերյալ:
2013թ. դեկտեմբերի 23-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի ութերորդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել և թույլատրվել են առևտրի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի ազատ Cbond հարթակում: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն NMCCB8 բորսայական հապավմամբ: «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի ութերորդ թողարկման (100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 182 օր ժամկետայնությամբ, 5,000 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմսեր) պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել էր 2013թ. դեկտեմբերի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ում՝ ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման եղանակով: Թողարկված 500,000,000.00 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերի նկատմամբ ներկայացված պահանջարկը կազմել էր 957,444,440 ՀՀ դրամ:
Արդյունքում պարտատոմսերի տեղաբաշխումից հասույթը կազմել էր 479,213,920 ՀՀ դրամ, իսկ միջին կշռված եկամտաբերությունը՝ 8.5797%:
Այլ նորություններ
Մուդիսի կողմից իրականացվել է Ընկերության վարկ...
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Moody's Ratings»-ը պաշտոնապես վերահաստատել է Ընկերության Ba3 վարկանիշը՝ «կ...
16.06.2026Պարտատոմսերի 30-րդ թողարկում
2026 թվականի հունիսի 16-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվ...
08.06.2026Ընկերությունը ստորագրել է իր առաջին վարկային...
Ուրախ ենք տեղեկացնել պատմական նշանակության կարևոր իրադարձության մասին․ ստորագրվել է Ընկերության և Վե...
21.05.2026Ընկերությունը և ՖԶԳ-ն ընդլայնում են համագործա...
Այսօր նշանավորվում է նոր և կարևոր իրադարձություն «Ազգային հիփոթեքային ընկերության» և Ֆրանսիական զարգ...
05.05.2026