«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի իններորդ թողարկման պարտատոմսերի ցուցակման և բորսայական առևտրին թույլատրման վերաբերյալ:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի 2014թ. փետրվարի 18-ի ՑՊ-004-02/14 որոշման համաձայն 2014թ. փետրվարի 21-ից «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի իններորդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել և թույլատրվել են առևտրի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի ազատ Cbond հարթակում: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն NMCCB9 բորսայական հապավմամբ: «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի իններորդ թողարկման (100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, մինչև 2015թ. հունվարի 28-ը շրջանառությամբ, 10,000 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմսեր) պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել էր 2014թ. փետրվարի 05-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ում՝ ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման եղանակով: Ընկերության` 1,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով թողարկված պարտատոմսերի նկատմամբ ներկայացված պահանջարկի ընդհանուր ծավալը անվանական արժեքով կազմել է 1,005,000,000 ՀՀ դրամ, իսկ գումարային՝ 924,419,680 ՀՀ դրամ, որից Ընկերության կողմից բավարարված ծավալն անվանական արժեքով կազմել է 805,000,000 ՀՀ դրամ, իսկ գումարային արժեքով՝ 741,058,200 ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 8.6766%, իսկ սահմանային (կտրման) եկամտաբերությունը` 8.8013%:
Այլ նորություններ
Պարտատոմսերի 29-րդ թողարկման արդյունքները
2025թ. նոյեմբերի 27-ին և 28-ին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում ստանդարտ աճուրդի միջոցով կայացավ «...
28.11.2025Պարտատոմսերի 29-րդ թողարկում
2025 թվականի նոյեմբերի 27-28-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնե...
24.11.2025ԲՍ ռիսկերի կառավարում ֆինանսական հաստատությու...
Հոկտեմբերի 7-ից 8-ը տեղի ունեցավ երկօրյա ինտերակտիվ ուսուցողական դասընթաց՝ Բնապահպանական և Սոցիալակա...
10.10.2025Փոփոխություններ Ընկերության խորհրդի կազմում
Ընկերության միակ բաժնետիրոջ ընդհանուր ժողովի 2025թ սեպտեմբերի 29-ի թիվ 005Ա որոշմամբ չեղյալ է ճանաչ...
01.10.2025