Պարտատոմսերի 10-րդ թողարկում
                        Հայտարարություն
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հրապարակային առաջարկի մասին
2014 թվականի ապրիլի 23-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն (այսուհետ` նաև Թողարկող) նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում:
Պարտատոմսերի տեղաբաշխումը իրականացվելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ֆոնդային բորսայի առաջնային տեղաբաշխման հարթակում: Պարտատոմսերի տեղաբաշխման եղանակը` երաշխավորված:
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հանդես է գալիս որպես տեղաբաշխող (այսուհետ` նաև Տեղաբաշխող), իսկ թողարկվող պարտատոմսերի ցուցակումից հետո իրականացնելու է նաև շուկա ստեղծողի (մարքեթ մեյքերի) գործառույթներ: Համաձայն Ազդագրի և Թողարկողի ու Տեղաբաշխողի միջև կնքված համաձայնագրի սահմանվել է ուղղորդիչ նվազագույն գին, որից ցածր գնով պարտատոմսերի տեղաբաշխման ընթացքում ներկայացվող հայտերը չեն բավարարվելու, իսկ չտեղաբաշխված պարտատոմսերի ամբողջ ծավալը ձեռք է բերվելու Տեղաբաշխողի կողմից ուղղորդիչ նվազագույն գնով:
Պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 2014թ ապրիլի 8-ի թիվ 1/300Ա որոշմամբ :
Ազդագրի էլեկտրոնային տարբերակը տեղադրված է նաև «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի պաշտոնականինտերնետային կայք էջեում՝ www.armswissbank.am հասցեով:
Թողարկման հիմնական պայմանները ներկայացված են ստորև.
| Արժեթղթերի դասը | Անվանական արժեկտրոնային | 
| Արժեթղթերի ձևը | Ոչ փաստաթղթային | 
| Մեկ արժեթղթիանվանական արժեքը | 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ | 
| Արժեթղթերի քանակը | 10,000 (տաս հազար) հատ | 
| Թողարկման ընդհանուրծավալ | 1,000,000,000 (մեկ միլիարդ) ՀՀ դրամ | 
| Արժեկտրոնային եկամուտ | 10% | 
| Արժեկտրոնայինեկամուտների վճարում | Կիսամյակային պարբերականությամբ | 
| Շրջանառության ժամկետ | 36 ամիս | 
| Հրապարակայինառաջարկի/Տեղաբաշխմանօր | 23.04.2014թ. | 
| Հրապարակայինառաջարկի սկիզբ | 23.04.2014թ. ժամը 11:00 | 
| Հրապարակայինառաջարկի ավարտ | 23.04.2014թ. ժամը 13:30 | 
| Մարման օր | Պարտատոմսերի թողարկման օրվանից հաշվարկված 36-րդ ամսվա համապատասխան օրը | 
Պարտատոմսերի պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան:
Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները կարող են դիմել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ընկերություններին, որոնց ցանկն ուկոնտակտային տվյալները ներկայացված են http://nasdaqomx.am/am/members.htm ինտերնետայինհասցեում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ հետևյալհեռախոսահամարներով՝ (37410) 540782, (37410) 540696 կամ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն»ՎՎԿ ՓԲԸ հետևյալ հեռախոսահամարով՝ (37410) 560741:
Այլ նորություններ
ԲՍ ռիսկերի կառավարում ֆինանսական հաստատությու...
Հոկտեմբերի 7-ից 8-ը տեղի ունեցավ երկօրյա ինտերակտիվ ուսուցողական դասընթաց՝ Բնապահպանական և Սոցիալակա...
10.10.2025Փոփոխություններ Ընկերության խորհրդի կազմում
Ընկերության միակ բաժնետիրոջ ընդհանուր ժողովի 2025թ սեպտեմբերի 29-ի թիվ 005Ա որոշմամբ չեղյալ է ճանաչ...
01.10.2025Կանաչ պարտատոմսերի առաջին միջանկյալ հաշվետվու...
Ընկերությունը հրապարակել է իր առաջին միջանկյալ կանաչ պարտատոմսի հաշվետվությունը։
13.08.2025Ընկերության տնօրենը մասնակցեց ՍԾԱԶԲ կազմակերպ...
2025 թվականի հուլիսի 10-ին Ընկերության գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանը մասնակցել է Երևանում կայաց...
11.07.2025