Նորություններ

Ազգային Հիփոթեքային Ընկերությունը (ԱՀԸ) Ֆրանսիական զարգացման գործակալության (ՖԶԳ) հետ համատեղ` Եվրոպական հանձնաժողովի Տարածաշրջանի ներդրումային հնարավորությունների եւ Գերմանիայի Զարգացման Բանկի (KfW) աջակցությամբ Հայաստանում մեկնարկել է բնակարանային ֆինա

Ազգային Հիփոթեքային Ընկերությունը (ԱՀԸ) Ֆրանսիական զարգացման գործակալության (ՖԶԳ) հետ համատեղ` Եվրոպական հանձնաժողովի Տարածաշրջանի ներդրումային հնարավորությունների եւ Գերմանիայի Զարգացման Բանկի (KfW) աջակցությամբ Հայաստանում մեկնարկել է բնակարանային ֆինա

Ս/թ ապրիլի 29-ին Երևանում՝ «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում տեղ է ունեցել Ազգային Հիփոթեքային Ընկերության (ԱՀԸ), Ֆրանսիական Զարգացման Գործակալության (ՖԶԳ) հետ համատեղ,  Եվրոպական հանձնաժողովի Միկրոշրջանների ներդրումային հնարավորությունների (NIF) և Գերմանական Զարգացման Բանկի (KfW) աջակցությամբ Հայաստանում իրականացվելիք բնակարանային ֆինանսավորման սոցիալական և էներգոարդյունավետության բարելավմանն ուղղված ծրագրի մեկնարկ-ցերեկույթը: Ցերեկույթին մասնակցել են ՀՀ առևտրային բանկերի, վարկային կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Հանդիպման բացմանը ներկա են եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պարոն Անրի Ռենոն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ներկայացուցիչներ:

Ծրագրի նպատակը շուրջ 3000 ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար բնակարանային վերանորոգման վարկերը հասանելի դարձնելն է, և հիմնվելով էներգոարդյունավետության բարելավման լավագույն փորձի վրա` խթանել էներգախնայող տեխնոլոգիաների և սարքավորումների պահանջարկը:

Ազգային Հիփոթեքային Ընկերության գործադիր տնօրեն պարոն Եդիգարյանը իր ելույթում մասնավորապես նշեց, որ համաձայն Ազգային Հիփոթեքային Ընկերության եւ Ֆրանսիական Զարգացման Գործակալության միջև 2013 թ. դեկտեմբերին կնքված վարկային պայմանագրի, Ֆրանսիական Զարգացման Գործակալությունն Ազգային Հիփոթեքային Ընկերությանն է տրամադրելու ծրագրային վարկային գիծ 10 միլիոն եվրո գումարով, որով Ազգային Հիփոթեքային վերաֆինանսավորելու է իր գործընեկեր ֆինանսական հաստատությունների կողմից տրամադրված հիփոթեքային վարկերը: Վարկային գիծը ամբողջացվում է 1,5 միլիոն եվրո արժողությամբ դրամաշնորհով, որը տրամադրվել է Եվրոպական Միության կողմից Ծրագրի տեխնիկական աջակցության և վարկառուներին դրամաշնորհ տրամադրելու համար: Ծրագրի շրջանակում նախատեսվում է տրամադրել երկու տեսակի վարկեր՝ վարկատեսակ 1՝ փոքր և միկրո վարկեր (500-ից - 4000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ) բնակարանային վերանորոգման համար: Վերանորոգման վարկերը  կտրամադրվեն առնվազն 5 տարի մարման ժամկետով, վարկի մարման մեկ տարվա արտոնյալ ժամանակահատվածով: Եթե վարկի գումարի 50%-ն ուղղված է բնակարանի էներգոարդյունավետության բարձրացմանը, ապա վարկի գումարի 10% չափով կտրամադրվի դրամաշնորհ և այդ գումարով կնվազեցվի վարկի ընթացիկ մնացորդը, և Վարկատեսակ 2՝ միջին գումարի վարկեր (4001-ից - 10,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)` բնակարային վերանորգման և էներգոարդյունավետության բարձրացման համար: Այս՝ էներգոարդյունավտությանն ուղղված վերանորոգման վարկերը կտրամադրվեն առնվազն 10 տարի մարման ժամկետով, 2 տարի արտոնյալ ժամկետով: Եթե վարկով ֆինանսավորված աշխատանքների շնորհիվ բնակարանի էներգոարդյունավետությունը կբարձրանա 40%-ով, ապա վարկառուն կստանա դրամաշնորհ վարկի 5%-ի չափով և այդ գումարով կնվազեցվի վարկի ընթացիկ մնացորդը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պարոն Անրի Ռենոն, ողջունելով հանդիպման մասնակիցներին, իր ելույթում կարևորել է նման ծրագրի մեկնարկումը ՀՀ-ում, քանի որ այն այն մարդկանց կտա նոր հնարավաորություն ավելի լավ պայմաններում ապրելու համար և քանի որ Ծրագրի կարևոր նախապայմանը էներգախնայողության համակարգն է, նա համոզված է, որ այն գործուն ազդեցություն պետք է ունենա ՀՀ սոցիալական զարգացման վրա:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը  իր բացման խոսքում կարևորել է հիփոթեքային վարկավորման դերը բնակչության բնակարանային պայմանները բարելավելու գործում, բարձր գնահատել միջազգային զարգացման գործակալությունների դերը այս ոլորտում:  Կարևորելով Ծրագրի մեկնարկը ՀՀ-ում Վ. Աբրահամյանը գնում է, որ այն լուրջ խթան կհանդիսանա ՀՀ-ի տնտեսության զագացման, սոցիալական կայունության և բնապահպանման համար:

Այլ նորություններ